8 միֆ դավաճանության մասին

Մինչև հիմա հավատո՞ւմ եք, որ դավաճանությունը դավաճանություն չի համարվի, եթե դրա մասին ոչ ոք չիմանա։ Այդ դեպքում կարդացեք այս թեմայով տարածված միֆերի մասին, որոնք ներկայացնում ենք։

Միֆ 1. Տղամարդիկ ավելի հաճախ են դավաճանում, քան կանայք

Կար ժամանակ, որ այդպես էր, սակայն հիմա անհավատարմության սանդղակը հավասարվել է։ Կանայք դավաճանում են նույն պատճառներով, ինչ որ տղամարդիկ. Ինչ–որ նոր, ռիսկային, հետաքրքիր բան։ Սակայն կան նաև այլ պատճառներ։ Ուրիշի հետ սիրավեպը չգնահատված կնոջ կամ մոր դիմաց «պարգևատրում» է։

Միֆ 2. Մարդիկ դավաճանում են, քանի որ տանը երջանիկ չեն

Եթե դուք կին եք, ապա հաճախ հենց այդպես էլ լինում է։ Կանայք, որոնք երկար ժամանակ ամուսնացած են ու եթե սիրավեպեր են ունենում, ասում են, որ բավարարված չեն իրենց ամուսնությամբ։ Տղամարդկանց դեպքում դա պարտադիր պայման չէ։ Շատ երջանիկ ամուսնացած տղամարդիկ առիթը բաց չեն թողնում կողքի վրա զվաչ–անալու, եթե համոզված են, որ չեն բռնվի։

Միֆ 3. Տղամարդու և կնոջ միջև ընկերությունը միշտ սիրավեպով է ավարտվում

Մոլորություն է այն, թե տղամարդիկ միշտ ձգտում են ընկերությունը սիրավեպի վերածել։ Հոգեբանների կարծիքով՝ հենց կանայք են փորձում պլատոնական հարաբերությունները սեքսի վերածել։

Միֆ 4. Դավաճանությունը հիմնականում սեքս է ենթադրում

Սեքսը միշտ չէ, որ դավաճանության պատճառ է դառնում։ Ամեն բան շատ պարզ է. սիրավեպը ընդամենը միջոց է ստանալու այն, ինչը չեն կարող ստանալ ամուսնության մեջ։

Միֆ 5. Եթե նա մինչ այդ դավաճանել է ուրիշին, ուրեմն նույնը կանի նաև ձեր դեպքում

Այս պնդումը լիովին համապատասխանում է իրականությանը։ Եթե նա դավաճանել է ինչ–որ մեկին, ում հետ հարաբերություններ է ունեցել, և ոչինչ չի արել կր վարքը վերաիմաստավորելու ուղղությամբ, ապա մեծ է հավանականությունը, որ ձեզ հետ էլ հենց նույնը կլինի։

Միֆ 6. Եթե սեքս չի եղել, ապա չի եղել նաև դավաճանություն

Զգայական դավաճանությունը երկու մարդկանց միջև խորը կապ է, որոնք հաճախ չեն էլ մտածում այն մասին, որ անցել են թույլատրելիի սահմանը՝ պլատոնական ընկերությունից ռոմանտիկ սիրահարվածության։ Եվ սա ամուսնական դավաճանության ամենավատ տեսակն է։

Միֆ 7. Երևակայելով ինչ–որ մեկի մասին, դուք նույնպես դավաճանում եք

Իրականում շատ հոգեթերապևտներ գայթակղությունները հաղթահարելու համար խորհուրդ են տալիս զույգերին, որոնց ամուսնությունը արդեն բավական երկար ժամանակ է ձգվում, երևակայել ուրիշ մարդկանց մասին։ Չկա դրանում ոչ մի ամոթալի բան։

Մի մասն էլ կարծում են, որ ամեն դեպքում ամեն բան սկսվում է մտքերից, ինչից հետո սեքսուալ ֆանտազիաները կարող են ստիպել ձեզ անցնել իրական դավաճանության։ Իրականում ֆանտազիաների ողջ իմաստը ձեր ընթացիկ զուգընկերոջ հետ սեռական կյանքի որակը բարելավելն է։

Միֆ 8. Դավաճանությունը կարող է «փրկել» ամուսնությունը

Սիրավեպը տրված խոստումների խախտում է ենթադրում, մշտական դավաճանություն և վստահության չարաշահում։ Նույնիսկ այն զույգերի մոտ, որոնք նման ցնցումներ են վերապրել ու հաղթահարել, միևնույնն է մնում է վիրավորանքի, տխրության և մեղավորության զգացողությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...