Ինչո՞ւ են 30-ամյա կանայք բառացիորեն հարձակվում մեր սերնդի վրա. հանգիստ թողեք ավագ սերնդին

Ներկայացնում ենք 50-ամյա կնոջ մտորումները սերունդների պայքարի մասին։ Ինչո՞ւ են երիտասարդ կանայք «հարձակվում» իր սերնդի կանանց վրա։

Այս պատահական լուսանկարում ես հիսունմեկ տարեկան եմ։ Միանգամից ասեմ. կոսմետիկա չեմ օգտագործում, ֆոտոշոփից էլ գլուխ չեմ հանում։ Ինչ–որ բան սխա՞լ է ինձ հետ։

Ինչու են 30-ամյա կանայք հարձակվում մեր սերնդի վրա։ Ամեն օր համացանցում կարդում եմ, թե ինչ հագուստ պետք չէ կրել 40-ից կամ 50-ից հետո։ Միգուցե դրանց հեղինակներն ուզում են օգնած լինել, բայց միշտ չէ, որ դա ստացվում է։

Առանց գիտակցելու՝ նրանք մեզ նվաստացնում են։ Երբ մեզ սահմանափակում են հագուստ ընտրելիս, շատ վիրավորական է։ Թե՞ մտածում եք, մենք արդեն խելքներս թռցրել ենք և ինքներս չենք հասկանում, թե ինչն է մեզ սազում, իսկ ինչը՝ ոչ։ Բայց տարիքն այստեղ բացարձակ կապ չունի։

Ինչու է ձեզ թվում, թե ես չեմ կարող մինի շրջազգեստ հագնել ամառվա շոգին, կամ բացել դեկոլտեի հատվածը։ Սա ինչ դիսկրիմինացիա է։

Ինչո՞ւ են 30-ամյա կանայք բառացիորեն հարձակվում մեր սերնդի վրա. հանգիստ թողեք ավագ սերնդին

Դե իհարկե, ոմանց երևի թե հաճելի է նայել միայն անմեղ դեմքերին, որոնց դեռ չի այլանդակել ինտելեկտն ու կյանքի փորձը, և հարթ կազմվածքներին։ Դե ինչ, թող մեզ վրա չնայեն։

Եվ բացի դա, համաձայնեք, որ շատերը նույնիսկ երիտասարդ տարիքում առանձնապես պարծենալու բան չունեն։ Հենց դրա համար էլ թարթիչներ են կպցնում, իսկ դեմքին տոննաներով տոնային քսուկներ սվաղում։ Իսկ ցելյուլիտն էլ ֆոտոշոփով են քողարկում։

Դե իմացեք, որ մենք գեղեցիկ ենք ոչ թե տիկնիկային ստանդարտ գեղեցկությամբ, այլ՝ իրական, կանացի։ Մենք դաստիարակվել ենք այն ժամանակաշրջանում, երբ գնահատվում էր հենց իրական գեղեցկությունը, որն արտահայտվում է լավ առողջությամբ, նրբագեղ քայլվածքով և խելացի հայացքով։

Մեզ ծանր պատմական իրադարձություններ են բաժին ընկել։ Մենք պատերազմ ու ծանր տարիներ ենք տեսել։

Մենք պահել ու դաստիարակել ենք մեր երեխաներին իննսունականներին, երբ դրսում կրակոցներ էին լսվում, իսկ մթերային խանութներում դատարկություն էր տիրում։

Եվ հիմա դուք մեծամտորեն մեզ սովորեցնում եք ապրե՞լ և մասնավորապես՝ հագնվե

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...