Ինչ տեղի կունենա օրգանիզմի հետ, եթե ամեն օր տոմատի հյութ խմեք

Նիհարել, առողջությունը բարելավել, նյարդերը հանգստացնել և մաշկի վիճակը լավացնել. այս արդյունքին կարելի է հասնել, եթե ձեր ամենօրյա սննդակարգում ներառեք թարմ քամած լոլիկի հյութը։

Նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների հավանականությունը

Լոլիկները վառ կարմիր են, քանի որ պտուղներում առկա է լիկոպին պիգմենտը՝ ամենահզոր հակաօքսիդանտներից մեկը, որը կանխարգելում է օնկոլոգիայի զարգացումը։ Ի դեպ, լիկոպինի որակը չի վատանում նույնիսկ պաստերիզացված հյութի դեպքում։

Պայքարում է սրտի հիվանդությունների դեմ

Ինչ տեղի կունենա օրգանիզմի հետ, եթե ամեն օր տոմատի հյութ խմեք

Լոլիկը մեծ քանակությամբ կալիում է պարունակում, որը հենց շատ օգտակար է սիրտ–անոթային համակարգի և սրտի համար, որը լիարժեք սնուցում կստանա և կամրանա։

Դրական է ազդում նյարդային համակարգի վրա

Ինչ տեղի կունենա օրգանիզմի հետ, եթե ամեն օր տոմատի հյութ խմեք

Մյուս մթերքների համեմատությամբ լոլիկը մեծ քանակությամբ սերոտոնին է պարունակում։ Այդ պատճառով էլ մի բաժակ հյութի հետ միասին դուք երջանկության հորմոն եք ստանում, որը պատասխանատու է լավ տրամադրության համար, հանում է լարվածությունը, վերացնում է ընկճախտը և սթրեսի հետևանքները։

Օգնում է օրգանիզմին մաքրվել

Լոլիկի հյութը նաև հրաշալի մաքրում է աղիները։ Լոլիկի մեջ քլորի և ծծումբի միացություն է առկա, որոնք ազդում են երիկամների և լյարդի աշխատանքի վրա։ Սրանք բարենպաստ միջավայր են ստեղծում օգտակար մանրէների բազմացման համար։

Ամրապնդում է իմունային համակարգը

Ինչ տեղի կունենա օրգանիզմի հետ, եթե ամեն օր տոմատի հյութ խմեք

Մեկ բաժակ լոլիկի հյութն իր մեջ վիտամին C-ի օրական նորմայի 74% է պարունակում, որն ամրապնդում է օրգանիզմի բնական պաշտպանական պատնեշը։

Օգնում է նիհարել

Լոլիկի մեջ առկա են ածխաջրեր, սպիտակուցներ և նույնիսկ ճարպեր։ Բայց դրանք այնքան քիչ են, որ բարձր կալորիականության մասին խոսք անգամ լինել չի կարող։ 100 մլ – ի մեջ՝ ընդամենը 17 կկալ։

Մաքրում է թոքերը

Ինչ տեղի կունենա օրգանիզմի հետ, եթե ամեն օր տոմատի հյութ խմեք

Հակաօքսիդանտային հատկությունների շնորհիվ՝ տոմատի հյութը կանխում է թոքերի էմֆիզեմայի զարգացումը, ինչը շատ օգտակար է հատկապես ծխողների համար և իհարկե բոլոր նրանց համար, ովքեր աղտոտված օդ են շնչում։

Ազդում է մաշկի վրա

Թարմ քամած լոլիկի հյութի կանոնավոր օգտագործումը ազդում է նաև մաշկի վրա. մաքրում է, երիտասարդացնում և պակասեցնում կնճիռները։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...