Արդուկը մաքրելու ամենապարզ և արդյունավետ միջոցները

Առաջարկում ենք արդուկ մաքրելու մի քանի պարզ միջոցներ, որոնք կօգնեն արագ և արդյունավետ կերպով մաքրել արդուկի նույնիսկ ամենակեղտոտ փառը։

Եթե դուք արդուկի մեջ ոչ թե հատուկ թորած ջուր եք լցնում, այլ սովորական ծորակի ջուր, ապա մի զարմացեք, որ ժամանակի ընթացքում արդուկից շագանակագույն ժանգաջուր սկսի գալ։ Արդյունքում դուք ոչ թե կարդուկեք, այլ կփչացնեք ձեր հագուստը։ Այս տհաճ իրավիճակից խուսափելու համար առաջարկում ենք այս պարզ միջոցները.

Տարբերակ №1

Արդուկը մաքրելու ամենապարզ և արդյունավետ միջոցները

• Քացախաջուր

Արդուկի մեջ լցրեք 1:1 հարաբերակցությամբ պատրաստված ջրի և քացախի խառնուրդ։ Ապա այն ուղղահայաց դիրքով դրեք և թողեք արդուկը մոտ տասը րոպե միացված։ Այդ ամբողջ ընթացքում այն գոլորշի բաց կթողնի և կինքնամաքրվի։ Այնուհետև վերցրեք արդուկը և սկսեք բաց թողնել գոլորշին, դա այնքան արեք, մինչև արդուկից այլևս ժանգ դուրս չտա։ Դրանից հետո արդուկի մեջ սովորական ջուր լցրեք և կրկնեք պրոցեդուրան։ Պատուհանն անպայման բաց պահեք այս ողջ ընթացքում։

Տարբերակ №2

Արդուկը մաքրելու ամենապարզ և արդյունավետ միջոցները

• Ջուր և լիմոնի աղ

Մեկ թ.գ. լիմոնի աղը բացեք մեկ բաժակ գոլ ջրի մեջ և լցրեք արդուկի մեջ։ 10 րոպե արդուկը միացրած թողեք։ Այնուհետև բաց թողեք գոլորշին։ Վերջում մաքուր ջուր լցրեք արդուկի մեջ և նույնը արեք մաքուր ջրով։

Մաքրում ենք արդուկի արտաքին մակերեսը

• Վերցրեք քացախը, սոդան և մի քիչ ջուրը։

• Քացախն ու սոդան հավասար հարաբերակցությամբ խառնեք և ավելացրեք 2 թ.գ. ջուրը։ Ստացված լուծույթը պետք է մածուկ հիշեցնի։ Այն քսում եք արդուկի մակերեսին և մի քանի րոպեից մաքրում եք չոր անձեռոցիկով։

• Տնտեսական օճառի գաղտնիքները

Արդուկը մաքրելու ամենապարզ և արդյունավետ միջոցները

Կատարյալ միջոցե տեֆլոնե արդուկների համար։ Հեշտ քսվում է, հանգիստ մաքրվում, արդյունավետ աշխատում։

• Կախարդական աղ

Վերցրեք սովորական կերակրի աղը, լցրեք կտորի վրա։ Հետո տաքացրեք արդուկը և արդուկեք այդ կտորը։

• Ջրածնի պերօքսիդ

Թրջեք բամբակի սկավառակը ջրածնի սովորական պերօքսիդով և մաքրեք արդուկը։ Այն շատ արագ և հեշտ կմաքրվի։

Արդուկը մաքրելու ամենապարզ և արդյունավետ միջոցները

• Ատամի մածուկ

Տաքացրեք արդուկը։ Մի քիչ գելային ատամի մածուկ քսեք վրան և սովորական շորով մաքրեք։

• Եղունգները մաքրելու ացետոն

Սա ամենաարդյունավետ միջոցներից է, որը հրաշալի կերպով հեռացնում է պլաստիկը, սինթետիկան և այլ ոչ օրգանական աղտոտումները։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...