Կեֆիրով դիետան բավականին խիստ, բայց մեծ տարածում ունեցող դիետա է։
Մինչ այս դիետան պահելը պետք է խորհրդակցել բժշկի հետ. նաև խորհուրդ չի տրվում երկարաժամկետ օգտագործումը։
Կեֆիրով դիետայի ցանկ 7 օրվա համար
- Օր 1. եփած կարտոֆիլ (5 հատ, միջին չափսի) և 1.5 լիտր կեֆիր
- Օր 2. խաշած հավ (100 գրամ) և կրկին 1.5 լիտր կեֆիր
- Օր 3. հորթի խաշած ոչ յուղոտ միս (100 գրամ) և 1.5 լիտր կեֆիր
- Օր 4. եփած ձուկ (100 գրամ) և կրկին նույնքան կեֆիր
- Օր 5. մինչեւ մեկ կիլոգրամ միրգ ու բանջարեղեն (բացի բանանից և խաղողից) և 1.5 լիտր կեֆիր
- Օր 6. միայն 1.5 լիտր կեֆիր
- Օր 7. հանքային ջուր
Բոլոր մթերքները պատրաստվում են առանց շաքարի և աղի։
Ավելի արդյունավետ ու օրգանիզմը մաքրող ազդեցություն ստանալու համար կարելի է հոգնա կատարել։
Դիետան պետք է պահել մեկ շաբաթ, ինչի արդյունքում կնիհարեք 5-6 կգ։
Նման դիետանները կարելի է պահել ամսվա մեջ մեկ անգամից ավել։
Զգուշացում. կեֆիրով դիետան բավականին ազդեցիկ է արագ նիհարելու և օրգանիզմը մաքրելու համար։ Սակայն այն այդքան էլ հեշտ տանելի չէ, և հակացուցված է ստամոքսի հիվանդությունների առկայության դեպքում։
Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: