Ազատվեք լայնացած ծակոտիներից՝ ընդամենը մեկ բաղադրիչի միջոցով

Անկախ այն հանգամանքից, թե որքան լավ եք հոգ տանում մաշկի մասին, մաշկի լայնացած ծակոտիները կարող են հայտնվել։

Բաց ծակոտիների առաջացման հիմնական պատճառը յուղոտ մաշկն է։

Չնայած կան բազմաթիվ լուծումներ մաշկի լայնացած ծակոտիների համար, սակայն լավագույն լուծումը կլինի բնական միջոցի ընտրությունը։

Ինչպես ազատվել լայնացած ծակոտիներից

Ազատվեք լայնացած ծակոտիներից՝ ընդամենը մեկ բաղադրիչի միջոցով

Սոդան կարող է օգնության հասնել այս հարցում։ Այն գործում է որպես մաշկը մաքրող միջոց՝ հեռացնելով ավելորդ յուղն ու կեղտը մաշկից։ Սոդան ոչ միայն մաքրում է մաշկը, այլ նաև նեղացնում է ծակոտիները։ Այն հավասարակշռում է մաշկի ջրածնային բալանսը, ունի հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկություններ, որոնց արդյունքում էլ բուժում է ակնեն և պզուկները։

Ինչպես կիրառել սոդան.

  • 2 ճաշի գդալ սոդային ավելացնել 2 ճաշի գդալ գոլ ջուր և խառնել։
  • Մաշկը ծածկել այս խառնուրդով և մի քանի վայրկյան մեղմ ու շրջանաձև շարժումներով մերսել մաշկը։
  • Լվացվել սառը ջրով և օգտագործել փափկեցնող կրեմ։
  • Կատարել այս պրոցեդուրան ամեն օր՝ մեկ շաբաթ շարունակ, այնուհետ կրճատել՝ շաբաթվա ընթացքում կատարելով 3-ից 4 անգամ՝ մի քանի շաբաթ շարունակ։
Понравилась статья? Поделиться с друзьями: