Տղան դուրս է եկել 12 տարվա կոմայից և պատմել է, թե ինչ է զգացել այդ ողջ ընթացքում

Մարտին Պեստորիուսը, ում զարմանալի պատմությունն ենք ներկայացնում այսօր, ծնվել է 1976 թվականին: Բժիշկները չէին կարողանում բացատրել պատճառը, թե ինչու է տղան օրեցօր կորցնում ուժերն ու կենսական էներգիան: Տղան հանկարծակի խորը քնով էր անցնում, նա աստիճանաբար ավելի ու ավելի դժվար էր վերահսկում իր մարմինը: Երբ Մարտինը տևական կոմայի մեջ ընկավ, բժիշկները նրա մոտ սարսափելի հիվանդություն ախտորոշեցին՝ գլխուղեղի տուբերկուլյոզ:

Տղան դուրս է եկել 12 տարվա կոմայից և պատմել է, թե ինչ է զգացել այդ ողջ ընթացքում

Բժիշկները զգուշացնում էին դաժան հետևանքների մասին և անգամ առաջարկում էին ընդհատել որդու տառապանքները: Նրանք երջանիկ ավարտի հույս չունեին: Պեստորիուսի ծնողները նրան տուն տարան, հույս ունենալով, որ հրաշք կկատարվի: Այսօր Մարտինը պատմում է, որ իր գիտակցությունը մարմնից առանձին է ապրել:

Տղան դուրս է եկել 12 տարվա կոմայից և պատմել է, թե ինչ է զգացել այդ ողջ ընթացքում

Տղան զգացել է ծնողների ներկայությունը և նույնիսկ հատվածներ է լսել նրանց զրույցներից: Ինչ-որ մի պահի մայրը հուսահատությունից առաջարկել է ամուսնուն դադարեցնել այդ տանջանքները: Սակայն Մարտինի հայրը մտադիր չէր հանձնվել: Նա ամեն օր լողացնում էր որդուն, գիշերը նրան հեքիաթներ էր կարդում և հավատում էր, որ որդին առողջանալու է

Տղան դուրս է եկել 12 տարվա կոմայից և պատմել է, թե ինչ է զգացել այդ ողջ ընթացքում

Մարտինը չէր կարողանում նշան տալ, որ գիտակցության մեջ է գտնվում: Սակայն նա շփվում էր արտաքին աշխարհի հետ ձեռքի թաթի մկանը ձգելով: Տղան փակված էր իր սեփական մարմնի զնդանում: Նա պատմում է, որ բղավել է, օգնություն է աղերսել, բայց իրեն ոչ ոք չի լսել: Մի անգամ բուժքույրը նկատել է մկանի ձգումը և այդ ժամանակ ծնողների մոտ կրկին հույս է արթնացել:

Տղան դուրս է եկել 12 տարվա կոմայից և պատմել է, թե ինչ է զգացել այդ ողջ ընթացքում

12 տարի անց Պեստորիուսը դուրս է եկել կոմայից: Իր «Դայվինգ՝ զանգակ և թիթեռ

Տղան դուրս է եկել 12 տարվա կոմայից և պատմել է, թե ինչ է զգացել այդ ողջ ընթացքում

Հիմա նա ամուսնացել է իր քրոջ ընկերուհու հետ և խորհուրդ է տալիս ուրախանալ կյանքի ամեն մի ակնթարթի համար:

Տղան դուրս է եկել 12 տարվա կոմայից և պատմել է, թե ինչ է զգացել այդ ողջ ընթացքում

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...