Երեք շաբաթում 10 կգ ավելորդ քաշից ազատվելն այդքան էլ բարդ չէ:
Գոյություն ունի մի հրաշալի բաղադրատոմս, որը ոչ միայն օգնում է նիհարել, այլև մաքրում է ամբողջ օրգանիզմը:
Հարկավոր է 3 ճաշի գդալ մասուրը լցնել թերմոսի մեջ, ավելացնել 500 մլ եռման ջուր և թրմել ամբողջ գիշեր:
Առավոտյան աշխատանքի գնալուց 2 ժամ առաջ ստացված եփուկի 200 գրամին ավելացնել 3 ճ.գ. սորբիտ կամ քսիլիտ և մի շնչով խմել:
20 րոպե անց անհրաժեշտ է խմել թերմոսումն մնացած եփուկի մնացած մասը:
10-20 րոպե անց այն կսկսի գործել ինչպես լուծողական:
Նման ազդեցությունը կպահպանվի մոտ մեկ ժամ:
Ցանկության դեպքում կարելի է նախաճաշել և գնալ աշխատանքի:
Հարկ է հիշել, որ այդ օրը դժվարամարս սնունդ օգտագործելը ցանկալի չէ:
Նախաճաշին ցանկալի է ուտել յոգուրտ ու ցիտրուսային մրգեր, իսկ ճաշին՝ խաշած միս, բանջարեղեն, բրինձ ու ծովամթերք:
Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել երկու օր անց (ընդհանուր պետք է կատարել այս պրոցեդուրան 7 անգամ):
Օրգանիզմը մաքուր պահելու և առողջ լինելու համար հարկավոր է տարվա մեջ երկու անգամ այս կերպ մաքրել օրգանիզմը, իսկ ավելորդ քաշից ազատվելու համար՝ երեք ամիսը մեկ:
Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: