14 հրաշալի հնարք կյանքի բոլոր դեպքերի համար

Ներկայացնում ենք մի քանի հրաշալի հնարք կյանքի տարբեր իրավիճակների համար:

№ 1. Գտնել հեռախոսը

Տանը հեռախոսը գտնելու համար բրաուզերի https://www.google.com/android/find հասցեում ներմուծեք, համակարգը 5 րոպեում կզանգահարի ձեզ, նույնիսկ եթե անձայն ռեժիմ է դրված:

№ 2. Լվալ պատուհանները

Հասկանալու համար՝ պատուհանի որ կողմն է վատ լվացված, պատուհանը դրսից հորիզոնական ուղղությամբ սրբեք, ներսից՝ ուղղահայաց:

№ 3. Հյուրին օգնել գտնել տունը

Տունը լուսանկարեք և ուղարկեք հյուրին:

№ 4. Տեխնիկան առանց «ավելորդ» մանրուքների հավաքել

Ստեղնաշարը մաքրելուց ետո ճիշտ հավաքելու համար այն նախքան քանդելը լուսանկարեք:

№ 5. Վերացնել սխտորի հոտը

Ձեռքերը քսեք ցանկացած չժանգոտվող մակերևույթի:

№ 6. Շշից կետչուպ հանել

Ամանի մեջ կոկտեյլի խողովակ դրեք:

№ 7. Տեսանյութը հեռուստացույցի պես դիտել

Որպեսզի YouTube-ն առանց փոփոխության հոլովակները ցուցադրի լրիվ էկրանի ռեժիմով և HD-որակով (եթե այն կա) պետք է հասցեի տողում հավաքել https://www.youtube.com/leanback-ը:

№ 8. Չափել առանց քանոնի

Հիշեք, որ 100-ռուբլիանոց թղթադրամի երկարությունն ուղիղ 15 սմ է:

№ 9. Վերացնել բծերը

Ունիվերսալ բծերը մաքրող միջոց ստանալու համար նույն չափաբաժնով սպասք լավալու հեղուկ և ջրածնի պերօքսիդ խառնեք:

№ 10. Մտապահել և վերապատմել

Կարդալիս և մտապահելիս որևէ համով մաստակ ծամեք: Երբ պետք է դա պատմել, նույն համով մաստակ ծամեք:

№ 11. Արագ տաքացնել սնունդը

Սնունդը միկրոալիքային վառարանում ավելի արագ կտաքանա այն ափսեի ծայրերին դնելու դեպքում:

№ 12. Լավ մատնահարդարում անել

Որպեսզի եղունգների լաքը բարակ շերտով քսվի, փուչիկ չլինի և արագ չորանա, այն 15-20 րոպեով սառնարան դրեք:

№ 13. Ամբողջ օրը բարձրակրունկներով քայլել

Դա հեշտացնելու համար լեյկոպլաստով կպցրեք ոտքերի 2-րդ և 3-րդ մատները:

№ 14. Ազատվել կաթող ծորակի ձայնից

Թել կապեք այնպես, որ ջուրը դրա վրայով հոսի:

Բոնուս՝ լավ լուսանկարներ անել կենդանաբանական այգում
Աշխատակիցների հագուստի գույնի հագուստ հագնելու դեպքում կենդանիները մեծ հավանականությամբ դեպի ձեզ դեմքով կշրջվեն:

Загрузка ...