Ի՞նչ կանեիք այս իրավիճակում. պատասխանը շատ բան կվկայի ձեր մասին

Ժամանակակից աշխարհի ամենամեծ խնդիրներից մեկը անտարբերությունն է: Մարդիկ այնքան տարված են իրենց գործերով, որ հաճախ աչք են փակում որոշ իրավիճակների վրա, երբ անհրաժեշտ է լինում միջամտել և օգնել:

Պատկերացրեք այսպիսի իրավիճակ՝ տղամարդը հասարակական վայրում ծեծում է կնոջը. ի՞նչ կանեք դուք:

Եթե որոշել եք չմիջամտել, դա դեռ չի նշանակում, որ դուք անտարբեր մարդ եք: Ավելի շուտ դուք ճիշտ չեք համարում ձեզ չվերաբերող իրավիճակին միջամտելը: Դուք չափից շատ կենտրոնացած եք ձեր խնդիրների վրա և չեք ուզում ծանրաբեռնել ձեզ այլ խնդիրներով: Երբեմն մտերիմները ձեզ քննադատում են չափից ավելի եսասեր լինելու համար: Ձեր կյանքի սկզբունքն է՝ յուրաքանչյուրը իր համար:

Եթե դուք որոշել եք խառնվել, ուրեմն համարձակ և քաջ մարդ եք: Դուք ոչ միշտ եք սթափ գնահատում վտանգը և ռիսկի եք դիմում: Ընդհանրապես կյանքում դուք հաճախ եք հընթացս համարձակ որոշումներ ընդունում: Դուք միշտ օգնում եք մարդկանց, ինչ համար էլ գնահատված եք նրանց կողմից:

Եթե դուք որոշել եք ոստկանություն կանչել, ուրեմն ռացիոնալ մարդ եք. ավելի շատ գնահատում եք կարգուկանոնը և օրենքները: Դուք սիրում եք ձեր առջև հստակ խնդիրներ դնել և լուծել դրանք: Կարողանում եք սթափ գնահատել իրավիճակը և առավելագույնս ճիշտ որոշումներ ընդունել:

Загрузка ...