Բոլորն են ուզում ամուսնու կողմից սիրված և գնահատված զգալ իրենց:
1.«Դուք դրանից ոչինչ չեք հասկանում. դուք մնացել եք Խորհրդային Միությունում»:
Արտահայտություն, որից հետո յուրաքանչյուր սկեսուր հանգստացնող հաբի կարիք կունենա: Դուք և՛ տարիքն եք արհամարհում, և՛ խաչ եք քաշում երջանիկ երիտասարդության վրա: Բացի դրանից, կասկածի տակ եք դնում նրա փորձը, որը ակնհայտորեն առավել մեծ է, քան Ձերը:
2. «Ես իմ որդուն այլ կերպ կդաստիարակեմ»:
Այստեղ հարվածը հասցվում է միանգամից մի քանի կետով: Առաջին հերթին, Դուք ձեր սկեսրոջն ակնարկում եք, որ նրա որդին նվեր չէ: Երկրորդ՝ որ նա անպետք մայր է. և ինչպե՞ս եք դուք ամուսնացել նրա (այդքան սարսափելի) որդու հետ:
3. «Մայրս ինձ այդպես չի սովորեցրել»:
Անկասկած, ձեր մայրն իդեալ է: Շարունակեք այդպես մտածել, բայց սկեսուրին ոչինչ մի ասեք:
4. «Հիմա ես նրա կյանքի գլխավոր կինն եմ»:
Ամուսնու մոր հետ մրցակցելն անիմաստ է: Խորամանկ վարվեք. նրա համար պատվանդան կառուցեք և ուղղակի հետևեք ընտանիքի իրավիճակին:
5. «Եթե իմանայի, որ նրա մայրն այսպիսինն է, չէի ամուսնանա»:
Նմանատիպ պահանջները՝ ուղղված մի մարդու, ով երբեք ձեզ հետ շփման եզրեր չի փնտրել, զարմանալիորեն տարօրինակ են հնչում: Նա պարտավոր չէ արդարացնել ձեր սպասելիքները. թոռնիկների հետ լինել, ճաշ պատրաստել և լուռ մնալ: Բախտդ բերել է՝ հիասքանչ է, ոչ՝ լեզուդ կծիր:
6. «Շնորհակալ եղեք, որ հենց ես եմ բաժին հասել ձեր որդուն»:
Օ՜, դուք իդեալ եք, իսկ նրա որդին՝ Իվանուշկան, հիմարիկ: Դուք ինքներդ լուռ կլսե՞ք, թե ինչպես է որևէ մեկը վիրավորում ձեր որդուն:
7. «Ձեր որդին հիմար է, գեր, չի կարողանում կատակել, անհաջողակ է»:
Առաջին հերթին, հարմար պահին սկեսուրն այս խոսքերը կփոխանցի որդուն: Երկրորդ՝ նա միշտ կհիշի դա: Երրորդ՝ իսկ ի՞նչ եք արել դուք, որպեսզի ձեր ամուսինը առավել կրթված, հավաք, սրամիտ և հաջողակ լինի:
8. «Իմ պատրաստած ճաշն ավելի համեղ է, քան ձերը»:
Նա այն պատրաստել է լավագույն մղումներով, այնպես որ շնորհակալ եղեք և կերեք: Նվերների համար (տեղին և ոչ) նույնպես մի մոռացեք ասել «շնորհակալ եմ»:
9. «Նա այդպես էլ ինձ համար ադամանդե մանյակ չգնեց»:
Սկեսուրը կարող է ձեզ մեղադրել շռայլության մեջ: Նրա որդին քրտնաջան աշխատում է, իսկ դուք միայն մտածում եք, թե ինչի վրա ծախսել նրա աշխատավարձը:
10. «Ես զբոսնում էի, իսկ ամուսինս երեխաներին էր հետևում»:
Սկեսրոջ աչքում դուք կլինեք ոչ այնքան լավ կին: Քանի որ անարդար է, որ դուք ժամանակ անցկացնեք մինչև գիշեր, իսկ նրա որդին ձանձրանա փոքրիկ երեխայի ընկերակցությամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: