Ինչպե՞ս ապրել խելացի կնոջ հետ

Իմաստուն կինը կատարյալ մանիպուլյատոր է։

Ընդ որում, խելացի այս պարագայում նշանակում է մտավոր մեծ ունակությունների տեր, ոչ թե «խորամանկ», ում հաջողվում է տղամարդուց գումար կորզել։

1. Խելացի կինը չի կենտրոնանում տղամարդկանց վրա, նա սիրում է տղամարդկանց, սակայն վերջիններս խելացի կնոջ միակ նպատակը չեն: Նա իր կյանքը չի նվիրի իդեալական տղամարդ փնտրելուն և իրեն ամբողջությամբ չի նվիրի այդ տղամարդուն:

2. Խելացի կինը գնահատում է իր ժամանակը: Այդ պատճառով նա շատ արագ կողմնորոշվում է՝ պե՞տք է արդյոք իրեն այդ մարդը, թե՞ ոչ:

3. Խելացի կինը հասկանում է, թե երբ են իրեն խաբում, երբ իրականում իրենից գոհ չեն, երբ է մարդը շատ հոգնած, և երբ է նա պարզապես ծուլանում որևէ բան անել:

4. Մարդու էմոցիաներից շատերը քիմիական պրոցեսի արդյունք են, և խելացի կինը կարողանում է ղեկավարել դրանք:

5. Խելացի կինը գիտի, թե ինչ է ուզում, գիտի նաև, թե ինչպես է հասնելու իր ուզածին:

6. Խելացի կինը կարողանում է վերլուծել, իսկ դա ոչ միշտ է հաճելի:

7. Խելացի կինը հիշողություն ունի, իսկ հիշողությունը հրաշալի զենք է:

8. Խելացի կինը չի դադարում կին լինել: Ամենավատ բանը, որ կարող է անել տղամարդը, մտածելն է, թե խելացի կնոջը ծաղիկներ պետք չեն:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...