Ջրհոսներն ամենալավ ընկերներն են. 10 ապացույց

Ջրհոսը Օդի տարերքի նշաններից մեկն է, որին կառավարում են Ուրանն ու Սատուրնը: Շատերը նրան բարդ և հակասական են համարում: Բայց իրականում այս նշանի տակ ծնվածները շատ բարի են, մեղմ և ուրախ: Նրանք միշտ պատրաստ են օգնության հասնել և բարձր են գնահատում ընկերությունը: Ահա թե ինչու պետք է բոլորս մեր շրջապատում Ջրհոսներ ունենանք:

1. Իսկական ընկերներ

Ջրհոսները Չիպի և Դեյլի նման ցանկացած իրավիճակում պատրաստ են օգնության հասնել: Նրանց բարձր են գնահատում ընկերությունը և երբեք չեմ լքի ընկերոջը նեղ պահին:

2. Հետաքրքիր զրուցակիցներ են

Ջրհոսի հետ դուք երբեք չեք ձանձրանա: Նրանք միշտ շատ ինֆորմացված են և հաճույքով կիսվում են ձեզ հետ իրենց փորձով:

3. Խելացի են

Ջրհոսի տված խորհուրդը շատ արժեքավոր կարող է լինել: Նախքան որևէ բան ասելը նա մանրամասն ծանր ու թեթև է անում: Ջրհոսները հիմնականում շատ խելացի են, այդ պատճառով արժե հաշվի առնել նրանց կարծիքը:

4. Չեն հոգնեցնում

Ջրհոսները ձեզ հարյուրավոր հաղորդագրություններ չեն ուղարկի, դա վերաբերում է դե ընկերներին, թե սիրելիներին և բարեկամներին: Դուք ստիպված չեք լինի արդարացումներ հորինել, եթե ինչ-որ բան չեք ուզում անել: Նրանք ձեզ առանց խոսքերի էլ կհասկանան:

5. Օբյեկտիվ են

Վեճի մեջ նրանք չեն պաշտպանի իրենց տեսակետը փրփուրը բերանին: Նրանք միշտ կլսեն զրուցակցին և կիրթ ձևով կքննարկեն: Բոլոր իրավիճակներին նրանք անկանխակալ են մոտենում:

6. Բարեսիրտ են

Նրանք երբեք անիմաստ սկանդալներ և վեճեր չեն սկսում: Չեն բողոքում ու չեն մեղադրում և նույնն էլ սպասում են իրենց ընկերներից:

7. Սիրում են ճամփորդել

Եթե ինչ-որ մեկին եք փնտրում միասին ծով կամ դեպի լեռներ գնալու համար, ուշադրություն դարձրեք ձեր ընկեր Ջրհոսին: Նա երբեք դեմ չէ նման բաներին և հաճույքով կընկերակցի ձեզ:

8. Պարզ են և ուղղամիտ

Ջրհոսը երբեք չի բամբասի ձեր մեջքի հետևում, այլ կասի ձեր ճակատին՝ ինչ մտածում է: Սա շատ կարևոր որակ է իսկական ընկերոջ համար:

9. Օրիգինալ են

Եթե դուք սիրում եք նվերներ կամ անակնկալներ, ապա Ջրհոսն անպայման ձեզ կուրախացանի: Նրանք շատ հնարամիտ են և օրիգինալ:

10. Նորաձև են

Շոփինգի գնալը Ջրհոս կնոջ հետ իսկական հաճույք է: Նրանք լավ են հասկանում նոաձևությունից և անպայման լավ խորհուրդ կտան: Ջրհոս տղամարդիկ էլ են լավ հագնվում, բայց դժվար թե խանութներով ման գալը նրանց գրավի:

Загрузка ...