Իսկ դուք ունե՞ք նման գոյացություն Ձեր պարանոցին կամ ականջի հետին մասում․ ահա թե ինչ պետք է իմանալ դրա մասին

Պարանոցի, դեմքի և մարմնի այլ մասերի վրա գոյացած ուռուցքը գիտականորեն անվանում են վերնամաշկային կիստա, որը բավականին տարածված խնդիր է և սկզբում որևէ կերպ չի անհանգստացնում հիվանդներին։

Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ կիստան, ինչպե՞ս ազատվել դրանից։

Վերնամաշկային կիստան սովորաբար ունենում է կլոր ձև, սպիտակ, դեղնավուն գույն, իսկ չափերը չեն գերազանցում 2 սմ։

Կիստան որպես այդպիսին վտանգավոր չէ, ռիսկը մեծանում է այն ժամանակ, երբ դրանում հայտնվում է ինֆեկցիա կամ այն սկսում է մեծանալ այս կամ այն պատճառներով։

Այս դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։ Կիստայից հնարավոր է ազատվել բնական բաղադրիչների միջոցով, բայց անպայման խորհրդակցեք բժշկի հետ։

1․ Խնձորի քացախ

Մեկ շաբաթ շարունակ ամեն օր կիստայի վրա դրեք խնձորի քացախով թրջած բամբակ, ցանկալի է պրոցեդուրան անել գիշերը, իսկ առավոտյան հանել վիրակապը և կիստան մշակել անիսեպտիկով։

2․ Հալվե (ալոե)

Հալվեն շատ օգտակար է մաշկի համար։ Հալվեի տերևները լվացեք ջրով և տրորեք, որպեսզի հյութը դուրս գա։ Ստացված զանգվածքը քսեք կիստայի վրա։

3․ Կաթ

Թեյի փաթեթը մի քանի րոպե թողեք կաթով լի բաժակի մեջ, այնուհետ փաթեթը դրեք վնասված հատվածի վրա մինչև առավոտ։

Загрузка ...