Քադաֆիի 23 «մահացու մեղքերը», որոնց համար նրան սպանեցին

Այս 23 «մեղքի» համար են սպանել Քադաֆիին՝

Քադաֆիի 23 «մահացու մեղքերը»

1. Բենզինը ջրից էժան է: 1 լ բենզինը՝ 0,14 դոլար:

2. Նորապսակներին նվիրել են 64 000 դոլար՝ բնակարան գնելու համար:

3. Կրթությունը և բժշկությունը լրիվ անվճար են:

4. Ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար պետությունը վճարում է տարեկան 1 000 դոլար սուբսիդիա:

5. Գործազրկության նպաստը 730 դոլար է:

6. Փակել է ՆԱՏՕ-ի ռազմաբազաները:

7. Բուժքրոջ աշխատավարձը 1 000 դոլար է:

8. Յուրաքանչյուր նորածնի համար վճարվում է 7 000 դոլար:

9. Անձնական բիզնես բացելու համար միանվագ ֆինանսական օգնությունը 20 000 դոլար է:

10. Խոշոր հարկերը և գանձումներն արգելված են:

11. ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով 14 192 դոլար է:

12. Արտասահմանում կրթությունը և պատրաստվածությունը՝ պետության հաշվին:

13. Առաջնային սննդամթերքների խորհրդանշական գներով խանութների ցանց բազմազավակ ընտանիքների համար:

14. Ժամկետանց ապրանք վաճառելու համար՝ մեծ տուգանքներ և ձերբակալում հատուկ ոստիկանության ստորաբաժանումների կողմից:

15. Դեղատների մի մասը՝ անվճար դեղերի դուրսգրմամբ:

16. Դեղերի կեղծման համար՝ մահապատիժ:

17. Բնակարանային վարձը բացակայում է:

18. Բնակչության համար էլեկտրաէներգիայի դիմաց վճարը բացակայում է:

19. Սպիրտային խմիչքների վաճառքը և օգտագործումը արելված է՝ «չոր օրենք է»:

20. Ավտոմեքենա և բնակարան գնելու համար վարկերն անտոկոս են:

21. Ռիելթորական ծառայություններն արգելված են:

22. Ավտոմեքենա գնելիս մինչև 50%-ը վճարում է պետությունը, ժողովրդական աշխարհազորայինների համար՝ 65%-ը:

23. Իշխանության գլուխ գալով՝ նա երկրից արտաքսեց միջազգային կորպորացիաներին:

Ինչպես նաև՝

Միայն Մուամմարի օրոք Լիբիայի հարավի սևամորթները մարդկային իրավունքներ են ստացել:

Նրա կառավարման 40 տարիների ընթացքում Լիբիայի բնակչությունը 3 անգամ աճել է:

Մանկական մահացությունը նվազել է 9 անգամ:

Երկրում կյանքի տևողությունը 51,5 տարուց աճել է մինչև 74,5 տարի:

Քադաֆին որոշում է ընդունել Լիբիան հանել բանկային համաշխարհային համակարգից և նրա օրինակին ցանկացել է հետևել ևս 12 արաբական երկիր:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...