Լռությունը հսկայական տաղանդ է, և մեզնից մեծ մասը պետք է սովորի այդ արվեստը:
1.
Լռությունը ակնհայտ պատասխան է: Արդարացման խոսքերի ժամանակ մենք ասում ենք ավելորդ բառեր, բայց երբեմն լռությունը ցանկացած խոսքից ավելի խոսուն է լինում:
Հաճախ լռելը լավագույն ելք է իրավիճակից:
2.
Լռությունը կարեկցանք է: Մեզնից յուրաքանչյուրը կյանքում բարդ իրավիճակներ ունեցել է, և մեր հարազատներին, մտերիմ մարդկանց աջակցել մենք կարող ենք պարզապես նրա հետ ժամանակ անցկացնելով լռության մեջ:
Չէ՞ որ միշտ չէ, որ հնարավոր է սփոփանքի բառեր գտնել:
3.
Լռությունը քաղաքավարություն է: Մեր շուրջը շատ աղմուկ կա՝ հեռախոս, խոսող մարդիկ, երաժշտություն, պլանշետ, հեռուստացույց, մեքենաների ձայներ և այլն:
Մեզ կյանքից դուրս նետված զգալու համար մենք ստիպված ենք լինում մշտապես երկխոսության մեջ մտնել:
Երբեմն լավ կլինի լռել՝ զրուցակցին թույլ տալով, որ արտահայտվի և այդպիսով ցույց տալ նրա հանդեպ հարգանքը:
4.
Լռությունը գրավում է մարդկանց ուշադրությունը:
Դեպի ձեզ ուշադրություն գրավելու համար պետք է պարզապես լռել:
5.
Լռությունն ակտիվացնում է մարմնի լեզուն:
Ասված բառերից շատ ավելի ճշմարտացի խոսում են մեր ժեստերը, ուստի տեսողական կապը, դիմախաղը և ժեստերն ավելի ճշմարտացի են լինում, քան խոսքերը:
Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: