4 խառնուրդ, որոնք ամբողջովին կվերացնեն ատամնաքարը

Ատամնաքարը կանխելու համար պետք է ճիշտ հոգալ ատամների և լնդերի մասին:

Ատամները մաքրեք օրական 2 անգամ՝ դանդաղ և մանրամասն:

Ատամի փափուկ խոզանակ և ատամի մածուկ օգտագործեք:

Մաքրելիս ատամի խոզանակը բռնեք ատամի և լնդի հատման մասի նկատմամբ մի փոքր անկյան տակ: Ատամները մաքրեք ներսից և դրսից, մի մոռացեք լեզվի մասին:

Ատամի խոզանակը լավ լվացեք և պահեք ուղղահայաց դիրքում:

Խոզանակը փոխեք 3-4 ամիսը մեկ:

Բերանը ողողելու միջոցի պատրաստում տնային պայմաններում

4 խառնուրդ, որոնք ամբողջովին կվերացնեն ատամնաքարը

Բաղադրատոմս № 1

Բաղադրիչները՝ անիս, անանուխի յուղ, կիտրոն, ջուր

Մեկ բաժակ ջրում խառնեք մի քանի կաթիլ ամեն բաղադրիչից և բերանը ողողեք օրական 4-5 անգամ:

Բաղադրատոմս № 2 (ատամնաքարից ազատվելու համար)
Բաղադրիչները՝ ½ բաժակ ռոզմարին, 1 բաժակ թարմ անանուխ, 2 բաժակ ջուր

Ջուրը հասցրեք եռման վիճակի, վրան լցրեք անանուխը և ռոզմարինը: Թողեք խառնուրդը թրմվի քառորդ ժամ, քամեք: Երբ խառնուրդը սառի, մանրամասն ողողեք բերանը:

Բաղադրատոմս № 3 (բնական ատամի մածուկ, շատ լավ վերացնում է ատամնաքարը)
Բաղադրիչները՝ 7 ճ. գ. կոկոսի յուղ, 7 ճ. գ. կերակրի սոդա, եթերայուղեր (թեյածառի, մեխակի), 1,5 ճ. գ. ստևիա:

Խառնեք բոլոր բաղադրիչները մինչև համասեռ զանգված ստացվի: Կարելի է ամեն օր օգտագործել ատամի մածուկի փոխարեն:

4 խառնուրդ, որոնք ամբողջովին կվերացնեն ատամնաքարը

Բաղադրատոմս № 4

Բաղադրիչը՝ կոկոսի յուղ

Մի քանի կաթիլ կոկոսի յուղ հարեք և թողեք 15-20 րոպե: Ամեն օր բերանը ողողեք:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...