«Մի´ մոռացեք զանգել մայրերին» . Արևելյան իմաստունների կյանքի դասերը

Արևելյան իմաստունների կյանքի դասերը միշտ էլ շատերին են հետարքրել:

1. Մարդկանց տվեք ավելին, քան նրանք արժանի են, և արեք դա մեծ ուրախությամբ:

2. Մի´ հավատացեք այն ամենին, ինչ լսում եք, ծախսեք մինչև վերջ կամ քնեք՝ որքան ցանկանում եք:

3. Երբ ասում եք՝ «Ես քեզ սիրում եմ», անկեղծ եղեք:

4. Երբ ասում եք՝ «Ցավում եմ», նայեք դիմացինի աչքերին:

5. Ամուսնության առաջարկությունն արեք ամենաքիչը՝ հարսանիքից 6 ամիս առաջ:

6. Հավատացե´ք սիրուն առաջին հայացքից:

7. Երբեք մի ծիծաղեք մեկ ուրիշի երազների կամ երազանքների վրա:

8. Սիրեք խորապես և կրքոտ, դա կյանքը լիարժեք ապրելու միակ տարբերակն է:

9. Մարդկանց մի´ դատեք նրանց բարեկամներով:

10. Խոսեք դանդաղ և մտածված, սակայն մտածեք արագ:

11. Երբ որևէ մեկը այնպիսի հարց կտա, որին չեք ցանկանա պատասխանել, հարցրեք՝ «Ինչու՞ է այն ձեզ հետաքրքրում»:

12. Մի´ մոռացեք զանգել մայրերին:

13. Երբ պարտվում եք, մի´ մոռացեք սերտել այդ դասը:

14. Հիշեք 3 սկզբունք՝ հարգե´ք ձեզ, հարգե´ք ուիշներին, պատասխա´ն տվեք ձեր արարքների համար:

15. Թույլ մի տվեք փոքրիկ վեճին՝ կործանել մեծ ընկերությունը:

16. Որոշակի ժամանակահատված առաձնացեք ինքներդ ձեզ հետ և խորհեք:

17. Բաց եղեք, սակայն ձեռքից բաց մի թողեք ձեր արժեքներն ու սկզբունքները:

18. Հիշեք՝ երբեմն լռությունն ամենալավ պատասխանն է:

19. Ավելի քիչ դիտեք և ավելի շատ կարդացեք:

20. Կարդացեք ենթատեքստերը:

21. Կիսվե´ք ձեր գիտելիքներով, դա անմահության հասնելու միակ միջոցն է:

22. Աղոթե´ք, դրանում է զորությունը:

23. Կարդացե´ք կանոնները, բայց երբեմն խախտեք որոշ կանոններ:

24. Մի´ խառնվեք մյուսների գործերին:

25. Մի´ հավատացեք այն կնոջը կամ տղամարդուն, ում աչքերը համբուրվելիս բաց են լինում:

26. Տարին մեկ անգամ մեկնեք այնտեղ, որտեղ չեք եղել:

27. Հիշեք՝ երբեմն ցանկալին չստանալը հենց հաջողությունն է:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...