Պատահական հանդիպումներ և ծանոթությունններ երբեք չեն լինում

Այս աշխարհում, ուր մեզ բարեբախտություն է վիճակվել ապրել, յուրաքանչյուր հանդիպում ու պատահական ծանոթություն ծառայում է որոշակի նպատակի:

Երբեմն մեզ պետք են մարդիկ, որպեսզի արթնացնեն մեզ ու օգնեն փոխել մեր կյանքի ուղղությունը, երբեմն՝ որպեսզի առույգացնեն մեզ ու հիշեցնեն, թե ով ենք մենք այս աշխարհում, իսկ երբեմն էլ դրանք այն մարդիկ են, ովքեր մեզ սոսկ մի պահ են հանդիպում:

Ճակատագրի հեգնանքով մենք չպետք է իմանանք մեզ հանդիպած յուրաքանչյուր մարդու նշանակությունը, սակայն մենք պետք է բաց լինենք այն բոլոր դեպքերի համար, որն իր հետ բերում է նոր ծանոթություն:

Երբեմն արժե աշխարհին նայել՝ որպես խաչվող թելերի՝ արծաթափայլ կամ կարմիր, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է կոնկրետ մարդու հետ հանդիպումը, եթե անգամ այն դեռ չի կայացել:

Մեր ողջ կյանքը միմյանց հետ փոխգործակցություն է, և չնայած ժամանակակից տեխնոլոգիաները, համացանցը, սոցցանցերը փորձում են մեզ համոզել այն բանում, որ այդ փոխգործակցությունը կարելի է հասցնել նվազագույնի, ինչ-որ բան փոխվում է մեր գիտակցության մեջ, երբ մենք հասկանում ենք, որ մեր կյանքում ոչինչ հենց այնպես չի կատարվում:

Ոչ բոլոր հանդիպումները պետք է երկարատև լինեն: Երբեմն դրանք կարող են սոսկ մեկ պահ տևել, հնարավոր է ձեզ մի պահ կանգնեցնելու ամար, որպեսզի դուք ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ չընկնեք, կամ որպեսզի հանդիպեք ձեր պոտենցիալ սիրուն: Երբեմն Տիեզերքը մեզ մարդկանց է ուղարկում, որպեսզի օգնեն մեզ կյանքում, անգամ, եթե նրանք մեզ համար ինչ-որ կարևոր բան չեն դառնալու: Եվ չնայած մենք դա չենք կարող կանխատեսել, մենք կարող ենք մեզ նախապատրաստել կյանքի այդ անսպասելի իրադարձություններին:

Մարդիկ, ովքեր մեզ պետք է արթնացնեն

Դրանք այն մարդիկ են, ովքեր մեր կյանք երկար ժամանակով են գալիս: Երբեմն նրանք մեր գործընկերներն են, հարազատ հոգիները: Դրանք այն մարդիկ են, ովքեր ամբողջությամբ փոխում են մեր կյանքը:

Մարդիկ, ովքեր օգնում են մեզ հիշեցնել, թե ով ենք մենք

Երբեմն կյանքի դժվարին ճանապարհին մենք սկսում ենք կորցնել մեզ: Ամենօրյա ունայնության և հոգսերի մեջ մենք մոռանում ենք այն մասին, թե ինչ էինք ուզում դառնալ, ինչի մասին էինք երազել ու երազում մինչ այժմ, ով ենք մենք իրականում: Մենք պարզապես մեզ վաճառում ենք հասուն ու պատասխանատու կյանքին՝ մոռանալով, թե ով ենք մենք: Եվ դա նույնիսկ աշխատանքի վայրի կամ ապրելու վայրի մասին չի, այլ հոգու և ներքին աշխարհազգացողության: Եվ ահա կան մարդիկ, ովքեր գալիս են մեր կյանք, որպեսզի մեզ օգնեն հասկանալ, թե ով ենք մենք, որպեսզի օգնեն լինել այն, ինչ կանք իրականում:

Մարդիկ, ովքեր կարևոր են մի պահ

Սա այն դեպքն է, երբ մենք խոսակցություն ենք սկսում պատահական ուղեկցի հետ ու ոչ մի կերպ չենք կարողանում կանգ առնել: Կամ երբ մենք պարզապես ժպտում ենք հարևան շարժասանդուղքով ընթացող մարդուն: Եվ դա թվում է իսկապես ոչ երկրային կապ, որը պարզապես պետք է լինի:

Միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը երկար չի մնում մեր կյանքում, չի նշանակում, որ նրա հետ հանդիպելու մեջ իմաստ կամ նպատակ չկա: Ամեն ինչ իմաստ ունի: Եվ հենց այդ անտեսանելի թելերը, որոնց մեզ միացնում են միմյանց հետ, մեր կյանքն այս աշխարհում այդքան աննկարագրելի կերպով անկանխատեսելի են դարձնում, քանի որ մենք երբեք չգիտենք, թե երբ կհանդիպենք նրան, ով մեզ կստիպի փոխել մեր կյանքը:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...