Յուրաքանչյուր կին, որսալով անծանոթ տղամարդու հիացած հայացքը, քթի տակ ժպտում է: Այդպիսի հայացքները կանայք միշտ ընկալում են որպես հաճոյախոսություն՝ «նշանակում է՝ լավ տեսք ունեմ», «նշանակում է՝ իզուր չէի ջանացել»:
Նրա համար
Տղամարդը, ով իր առաջ տեսնում է խնամված, գրավիչ կնոջ, դժվար թե ձեզնից աչքը կտրի: Իր կնոջ վրա հիացած հայացք որսալով՝ նա սկսում է նրանով հպարտանալ: Եվ ինքն էլ կփորձի ավելի լավը դառնալ, նրա կողքին արժանի լինել:
Քեզ համար
Իրականում 10 րոպեն երեկոյան մաշկի խնամքի համար և մի քանի ժամը շաբաթական կոսմետիկ պրոցեդուրաների՝ վարսահարդարման, մատնահարդարման, առավոտյան դիմահարդարման համար այնքան էլ շատ, թանկարժեք և անհասանելի չէ, որքան մենք մտածում ենք: Փոխարենը՝ որքան հաճելի է հետո քեզ վրա որսալը անցորդների ժպտացող հայացքներ, որոնք նայում են այնպես, կարծես փորձում են մտապահել քեզ, քո դեմքը, հագուստը, հայացքը: Եվ համաձայնվիր՝ որքան հաճելի է սեփական արտացոլանքը հայելու մեջ տեսնելով՝ նկատելը, որ այսօր դու շատ գրավիչ տեսք ունես:
Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: