5 նշան, որ դուք ձեզ ավելի շատ եք սիրում, քան երեխաներին

Բոլորն էլ մայրական սիրո կարիք ունեն և ստանում են այն կյանքի առաջին իսկ օրերից։

Հաճախ մայրերը լուծվում են իրենց երեխաների մեջ, տալով նրանց իրենց բոլոր ուժերը՝ երբեմն ի վնաս իրենց։

Ինչպե՞ս են իրենց պահում ինքնասիրահարված ծնողները։

Լինում են բացառություններ, երբ ծնողները նարցիսիզմի նշաններ են ունենում՝ իրենց հետաքրքրությունները, հավակնությունները դնելով առաջին տեղում։ Նրանք զբաղված են միայն ինքնարտահայտմամբ, իրենց նպատակներին և ցանկություններին հասնելով, իսկ երեխաները որպես մանիպուլյացիայի գործիք են ծառայում նրանց համար։

1. Երկակի քաղաքականություն եք վարում մարդկանց հետ հարաբերություններում

Բոլորի համար դուք կուլտուրական և սիրալիր մարդեք, հրաշալի մասնագետ, տնեցիների հետ՝ ամեն մի փոքր բանից խնդիր սարքող մեկը։

2. Մշտապես ամեն բան վերահսկում եք

Սպասվող խնամքի ու հոգատարության փոխարեն երեխաները միայն բղավոց են ստանում և բոլոր պահանջները անվերապահորեն կատարելու հրամաններ։

3. Հեշտությամբ եք բարկանում երեխաների վրա

Ընդ որում մշտապես կշտամբելով երեխաներին, որ իրեն չեն գնահատում որպես մայր և մշտապես բարկացնում են։

4. Երեխաներին անվստահություն եք ներշնչում

Փոխանակ գործերին աջակցելու և թեկուզ փոքր հաջողությունների համար գովելու, լավագույն դեպքում երեխաները ձեր լռությունն են ստանում։

5. Թույլ չեք տալիս երեխաներին սեփական կարծիք ունենալ

Եթե երեխան ձեզ հետ համաձայն չէ, դուք դա սվիններով եք ընդունում, ինչի արդյունքում նա սկսում է հարմարվել ձեզ՝ անտեսելով սեփական զգացմունքներն ու հույզերը։

Այսպիսի վարքը վնասում է ձեր երեխային, և եթե դուք ցանկանում եք, որ նա երջանիկ լինի, պետք է աշխատեք ինքներդ ձեզ վրա։