Հարաբերություններում Կենդանակերպի նշաններն իրենց տարբեր կերպ են դրսևորում: Ոմանք կարող են հենց առաջին հայացքից սիրահարվել, մյուսներին դրա համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ: Ոմանք նախընտրում են կարճատև և անցողիկ կապերը, մյուսների համար դա անընդունելի է:
Ինչպիսին էլ որ լինեն ձեր հայացքները ռոմանտիկ հարաբերությունների նկատմամբ, չկան կատարյալ նշաններ: Նրանցից յուրաքանչյուրին էլ միշտ մի իմաստուն խորհուրդ պետք կգա:
Կրակի տարերքի նշանները
Խոյ. Հաջողության բանալին է կոմպրոմիսն է
Սա ամենակարևոր դասն է, որ պետք է սովորի Խոյի նշանի տակ ծնված յուրաքանչյուր մարդ: Սա ամենահամառ նշաններից մեկն է և չնայած դա բացասական է հնչում, բայց միշտ չէ, որ համառությունը վատ է: Խոյերը ձգտում են իրենց նպատակին և դա հրաշալի է: Սակայն հարաբերություններում այս գիծը կարող է խնդիրներ առաջացնել: Բանն այն է, որ Խոյերը դժվարությամբ են կոմպրոմիսի գնում: Սակայն եթե ուզում եք երկարատև և կայուն հարաբերություններ կառուցել, միշտ պետք է այնպիսի լուծումներ գտնեք, որը ձեռնտու է երկու կողմերին էլ:
Առյուծ. դուք չեք կարող միշտ տան տերը լինել
Առյուծները սիրում են ամեն բան վերահսկել: Վերջ ի վերջո սա այս նշանի մեջ դրված է ի ծնե: Դուք ի ծնե առաջնորդ եք և դրա հետ ոչինչ անել չեք կարող: Բայց եթե դուք ուզում եք երջանիկ հարաբերություններ կառուցել, դուք պետք է մի ճշմարտություն իմանաք. Երբեմն պետք է ղեկը զիջեք ձեր զուգընկերոջը:
Աղեղնավոր. վաղ թե ուշ ստիպված կլինեք ձեզ վրա պատասխանատվություն վերցնել
Աղեղնավորներին սարսափեցնում է «ինչ-որ մեկին նվիրվել» արտահայտությունը: Խուճապի մի մատնվեք: Ձեզ ոչ ոք չի ասում, թե պետք է միանգամից ամուսնանաք, հակառակ դեպքում միայնակ կմնաք: Միայն մի խորհուրդ կտանք ձեզ. Գիտակցեք և համակերպվեք այն փաստի հետ, որ կյանքում ինչ որ մի պահի պետք է որոշում կայացնեք և մեկ մարդու նվիրվեք: Եթե նա իրոք ձեզ համար թանկ է, ստիպված եք որոշում կայացնել:
Հողի տարերքի նշանները
Ցուլ. մի վախեցեք խոցելի լինել
Ցուլը շատ զգուշավոր նշան է: Այս հատկությունը հատուկ է Հողի բոլոր նշաններին, սակայն այն առավել արտահայտված է Ցուլերի մոտ: Դուք չեք ցանկանում թույլ տալ, որ ձեզ ցավ պատճառեն: Դուք գիտեք, որ այն պահին, երբ բացվեք ինչ-որ մեկի մոտ, խոցելի կդառնաք:
Ցուլին երկար ժամանակ է պահանջվում իր կեսին գտնելու համար, ում կողքին նա իրեն ապահով կզգա: Երբ դա տեղի ունենա, թույլ տվեք ձեզ խոցելի դառնալ: Այդ ժամանակ միայն դուք կարող եք հասկանալ, թե ինչ է իրական սերը:
Կույս. Կատարյալ մարդիկ չկան և դա նորմալ է
Կույսերը հայտնի են բոլորին քննադատելու իրենց սովորությամբ: Դուք սկսում եք շրջապատից անհնարինը պահանջել և այդտեղ սկսվում են խնդիրները: Արդյունքում դուք կենտրոնանում եք միայն վատի վրա և չեք նկատում լավը: Բայց վաղ թե ուշ դուք ստիպված կլինեք թուլանալ և թույլ տալ մարդկանց լինել այնպիսին ինչպիսին կան:
Պետք է հասկանաք, որ ամեն ինչում կատարյալ երկրորդ կես չի լինում: Պարզապես հիշեք, որ երբեմն սխալները կյանքն ավելի հետաքրքիր են դարձնում:
Այծեղջյուր. ավելի շատ ժամանակ հատկացրեք այն մարդուն, որին սիրում եք
Այծեղջյուրներ, աշխատանքի նկատմամբ ձեր մոտեցումն ու խնդիրները արդյունավետ լուծելու ունակությունն իհարկե ոգևորում է: Ձեզ չեն ասում, թե հանուն սիրելիի մի կողմ դրեք կարիերան, բայց ձեր ամենամեծ թերությունը հարաբերություններում այն է, որ բավարար ժամանակ չեք հատկացնում ձեր երկրորդ կեսին: Դուք միշտ այնքան զբաղված եք, որ պարզապես մոռանում եք այն մարդու մասին, ում սիրում եք: Դուք պետք է ավելի շատ ժամանակ հատկացնեք ձեր սիրելիին:
Օդի տարերքի նշանները
Երկվորյակներ. ոչինչ չի փոխհատուցում նվիրվածության բացակայությունը
Ձեզ մոտ որպես կանոն նվիրվածության հետ են խնդիրներ առաջանում: Ձեզ շատ դժվար է համոզել ինքներդ ձեզ նրանում, որ պետք է մի մարդու նվիրվեք: Միշտ մտածում եք, որ պետք է նաև պահուստային տարբերակ ունենաք:
Ոչինչ չի կարող փոխհատուցել հավատարմության բացակայությանը: Եթե դուք ցանկանում եք հաջողությամբ հարաբերություններ կառուցել, պետք է ընդունեք այդ փաստը:
Կշեռք. զուգընկերոջ մեջ շատ ավելի հետաքրքիր բան կա, քան միայն գրավիչ արտաքինն է
Կշեռքները մեծ նշանակություն են տալիս արտաքինին: Նրանց համար կարևոր է նաև իրենց արտաքինը: Զուգընկեր ընտրելիս Կշեռքները հատուկ ուշադրություն են դարձնում արտաքին գրավչությանը: Եվ հաճախ դրա պատճառով սխալ մարդու կողքին են հայտնվում:
Կշեռքներ, ձեզ մի խորհուրդ. Սովորեք ուշադրություն դարձնել ոչ միայն արտաքինին, հանուն սեփական երջանկության փորձեք այդպես անել:
Ջրհոս. ձեր մարդուն գտնելու համար պետք է փոփոխեք ձեր չափանիշները
Ոչ մի վատ բան չկա բարձր չափանիշներ ունենալու մեջ: Սակայն հաճախ դա հիասթափությունների պատճառ է դառնում: Հենց այդ պատճառով էլ Ջրհոսներին դժվար է լինում հարաբերություններում:
Դուք ցանկանում եք, որ նա լսի նույն երաժշտությունն ու նայի նույն ֆիլմերը, ինչ դուք: Սակայն հավատացեք, որ հարաբերություններում շատ ավելի կարևոր բաներ կան: Օրինակ, ձեր երկրորդ կեսը կյանքից նույն բանե՞րն է սպասում, ինչ դուք: Իրոք ձեզ հարգո՞ւմ է և ընդունո՞ւմ է ձեր ցանկությունները, բարի և համբերատա՞ր է:
Ջրի տարերքի նշանները
Խեցգետին. մի անհանգստացեք, եթե կոշտ բնավորություն եք դրսևորել
Խեցգետիններ, դուք շատ բարի եք և այդ պատճառով դժվար եք «բնավորություն դրսևորում»: Դուք նախընտրում եք ամեն գնով խաղաղություն պահպանել և ոչ թե պատերազմ սկսել:
Ամեն դեպքում, դուք պետք է սովորեք, թե երբ է պետք զսպել հույզերը, իսկ երբ է կարելի ցույց տալ դժգոհությունը և կամք դրսևորել: Սովորեք անկեղծ լինել և հույզերը բառերով արտահայտել:
Կարիճ. սովորեք ընտրել, թե երբ է պետք պայքարել, իսկ երբ համակերպվել
Կարիճներն առաջին հերթին մարտիկներ են: Սակայն եթե ցանկանում եք երջանիկ հարաբերություններ կառուցել, պետք է սովորեք հասկանալ, թե երբ է պայքարը՝ ճիշտ որոշում:
Հրաշալի կլինի, եթե կարողանաք ճիշտ հավասարակշռությունը գտնել և սովորեք հասկանալ, թե երբ իմաստ ունի վիճել. Ձեր իսկ բարօրության համար:
Ձկներ. ռեալ կյանքում հարաբերություններն այնպիսին չեն, ինչպես հեքիաթում
Բոլոր անհույս ռոմանտիկներից ամենառոմանտիկը հենց Ձկներն են: Դուք երազում եք այնպիսի սիրո մասին, որի մասին գրքերում են գրում: Այդ պատճառով շատ լուրջ եք վերաբերվում ռոմանտիկ հարաբերություններին:
Մի կասկածեք, որ դուք կհանդիպեք մի հրաշալի մարդու, ում հետ կկապեք ձեր ողջ կյանքը: Սակայն պետք չէ ակնկալել, որ ռեալ կյանքում հարաբերությունները նման կլինեն Disney-ի մուլտֆիլմերից ձեզ ծանոթ սիրո պատմություններին: Եթե այդ սպասումներով ապրեք, կհիասթափվեք բոլորից, ում հանդիպեք: Ոչ ոք չի կարող համապատասխանել հեքիաթի հերոսների չափանիշներին: Իսկ ձեր հարաբերություններն ավելի լավը կլինեն, քան հեքիաթում, քանի որ դրանք իրական են:
Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: