Ինչպես նիհարել 20 կգ՝առանց օրգանիզմին վնաս հասցնելու. բլոգերի խորհուրդները

Բլոգեր Սթիվ Սփրինգը որոշել է նիհարել և պատմել է, թե ինչպես է դա արել։ Նա ցանկացել է ոգեշնչել բոլորին, ով ուզում է նիհարել, բայց ոչ մի կերպ չի կարողանում առաջին քայլն անել։ Այս մասին նա պատմել է իր բլոգում։ Սթիվը գնացել է այդ քայլին 50 տարեկանում, իսկ այդ տարիքում նիհարելը շատ ավելի դժվար է։

Առաջին խորհուրդն այն է, որ պետք է տարբեր դիետաներ հերթով փորձել։ Չէ որ միևնույն դիետան չի կարող բոլորին նույն ձևով օգնել։ Պետք է գտնել այն, որը հենց ձեզ է համապատասխանում։ Փորձեցի ինտերվալային սովը։ Սկզբունքն այն է, որ պետք է ուտել կոնկրետ ժամի, միևնույն ժամանակահատվածը բաց թողնելով։ Կարելի է ուտել այն, ինչ ցանկանում եք, սակայն Սթիվը միայն առողջ սնունդ էր ուտում, հեռու էր մնում ֆասթ–ֆուդից և բուրգերներից։

Ինչպես նիհարել 20 կգ՝առանց օրգանիզմին վնաս հասցնելու. բլոգերի խորհուրդները

Նիհարելու գործընթացի հաջորդ կետը շարժվելն է։ Պետք է անպայման քայլեք։ Սթիվն օրական 10000 քայլ էր անում։

Որպեսզի նիհարելու ընթացքում ճարպին զուգահեռ չկորցնեք մկանային զանգվածը, ձեզ համար մարզումների կարճ ծրագիր կազմեք ամենահասարակ վարժություններով։ Պարտադիր չէ ինքներդ ձեզ տանջեք։

Սթիվը եկել է այն եզրահանգման, որ խիստ սննդակարգերը երկարատև արդյունավետություն չեն ունենում, չնայած որ դրանց դեպքում կարելի է ավելի արագ նիհարել։ Պետք է պարզապես առողջ և ճիշտ սնվել և պահպանել առողջությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...