Առավոտյան մարզանք` գեղեցիկ և առողջ մարմին ունենալու համար

Առավոտյան ամենաթեթև մարզանքն էլ օրը կրկնակի ավելի արդյունավետ կարող է դարձնել։

Մարմինը տաքացնելու համար ընդամենը 10 րոպեն էլ բավական է։

Միացրեք երաժշտությունը և գործի անցեք։

Առավոտյան մարզանք` գեղեցիկ և առողջ մարմին ունենալու համար

1. Ոտքերը դրեք ուսերի լայնությամբ, ձեռքերը գոտկատեղին։ Գլուխը չորս անգամ վերև ներքև արեք, առանց թափահարելու, որպեսզի չվնասեք ողերը։

2. Գլուխը աջ և ձախ պտտեք 4 անգամ։

Առավոտյան մարզանք` գեղեցիկ և առողջ մարմին ունենալու համար

3. Դանդաղ շրջանաձև շարժումներ արեք գլխով աջ և ձախ՝ 3 անգամ։

4. Հիմա անցնում ենք ձեռքերին ու ուսերին։ Ձեռքերը խաչելով կողքի տարեք, կարծես ուզում եք ձեզ գրկել։ Տեմպով կատարեք վարժությունը 5 անգամ։

Առավոտյան մարզանք` գեղեցիկ և առողջ մարմին ունենալու համար

5. Ձեռքերը ուղղեք, աջը՝ վերև, ձախը՝ ներքև։ Կրկնեք 6 անգամ։

6. Ձեռքերը դրեք ուսերին և շրջանաձև շարժումներ արեք 4 անգամ։

Առավոտյան մարզանք` գեղեցիկ և առողջ մարմին ունենալու համար

7. Ձեռքերը թափահարելով առաջ բերեք, հետո հետ 4 անգամ։

8. Ձեռքերը դրեք գլխի հետևը, արմունկները՝ դեպի կողք։ Կռացեք դեպի աջ ոտքը, հետո՝ ձախ։ Կրկնեք 4 անգամ։

Առավոտյան մարզանք` գեղեցիկ և առողջ մարմին ունենալու համար

9. Աջ ձեռքը վերև բարձրացրեք, ձախը պահեք մեջքի հետևում, աջ բարձրացված ձեռքով դեպի ձախ թեքվեք, հետո հակառակը։ Ամեն կողմի վրա կրկնեք 3 անգամ։

10. Աջ ոտքը ծալեք և դեպի ձեզ բարձրացրեք։ Դանդաղ ձգեք ծունկը ձեռքերով դեպի փորը։ Ամեն կողմի վրա կրկնեք 2-3 անգամ։

Առավոտյան մարզանք` գեղեցիկ և առողջ մարմին ունենալու համար

11. Ձեռքերը դրեք գոտկատեղին և մի ոտքը ծնկից ծալեք։ Ծունկը դեպի կողք է ուղղված, հնարավորինս շատ բարձրացրեք ոտքը։ Ոտքը երեք անգամ բարձրացրեք և իջեցրեք հատակին, կրկնեք մյուս  ոտքով։

12. Ոտքերը լայն դրեք, ձեռքերը գոտկատեղին։ 4-6 անգամ բարձրացեք, իջեք։

Առավոտյան մարզանք` գեղեցիկ և առողջ մարմին ունենալու համար

13. Ոտքերը լայն դրեք։ Ձեռքերը բարձրացրեք գլխի վրա և ներքև կռացեք, հետո ուղղվեք։ Կրկնեք վարժությունը 3-4 անգամ։

Առավոտյան մարզանք` գեղեցիկ և առողջ մարմին ունենալու համար

Վարժություններն ավելի մանրամասն ներկայացված են ստորև բերված տեսանյութում։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...