Հին չինական ֆենշույ փիլիսոփայական ուսմունքի համաձայն՝ տունը մեր հոգու արտացոլանքն է, հետևաբար, անձնական տարածության վիճակը ուղիղ անդրադառնում է մեր հոգեվիճակի վրա:
Տունը կահավորելիս շատերը դա հաշվի են առնում, որպեսզի ուժեղացնեն դրական էներգիայի հոսքը: Ուշադիր զննեք ձեր տունը և ուղղեք սխալները:
1. Մահճակալը և դուռը սենյակի նույն կողմում են
Փորձագետների կարծիքով՝ դուռը ինչպես ընդունում, այնպես էլ բաց է թողնում էներգիան: Դռան կողքին դրված մահճակալը խանգարում է էներգիայի կուտակմանը սենյակում:
2. Միմյանց դեմ հանդիման դրված հայելիներ
Դեմ դիմաց դրված հայելիները միմյանց են նետում էներգիաները՝ ստեղծելով յուրատեսակ «պտտահողմ», որը ակնթարթորեն ոչնչացնում է ցանկացած դրական տատանում:
3. Զուգարանակոնքի բաց կափարիչը
Դրանով դուք ուղիղ ճանապարհ եք ստեղծում ձեր էներգիայի արտահոսքի համար:
4. Չորացած բույսը տանը կամ այգում
Նման բույսերը ողջ դրական էներգիան վերածում են բացասականի:
5. Անկարգ վիճակ
Ազատվեք անպետք իրերից՝ տեղ ազատելով էներգիայի նոր ներհոսքի համար: Անկարգ, թափթփված վիճակը հզոր էներգետիկ պատնեշ է:
6. Հատակի տարբեր ծածկեր
Ֆենշուի համաձայն՝ հատակը խորհրդանշում է տան հզորությունը: Այն պետք է միատեսակ լինի ողջ տանը: Տարբեր հատակով հատվածները թուլացնում են էներգետիկ դաշտը:
7. Շտապողականություն ներքին կահավորման հարցում
Շատերը շտապում են տան ներքին կահավորումը ավարտել նախքան այնտեղ ապրելը: Դա ճիշտ չէ: Աշխատեք աստիճանաբար ձեռք բերել իրերը, որոնք ձեզ համար առանձնահատուկ արժեք են ներկայացնում և հզոր աուրա ունեն:
8. Կտրականապես «ոչ» ասեք ննջասենյակում դրված հեռուստացույցին
Հեռուստացույցը ալիքներ է ճառագում, որոնք թուլացնում են իմունային համակարգը:
Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: