Իմացեք, թե որ հունական աստվածուհին է համընկնում ձեր կենդանակերպի նշանին

Ներկայացնում ենք, թե հունական որ աստվածուհին է համընկնում կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրի հետ:

Իմացեք, թե որ հունական աստվածուհին է համընկնում ձեր կենդանակերպի նշանին

1. Այծեղջյուր-Հեստիա:

Հեստիան միշտ երիտասարդ ընտանեկան օջախի և տաճարների կրակի պաշտպանն է: Ընդ որում, ինքն՝ Ապոլոնը, «պտտվում էր» այս աստվածուհու ետևից, սակայն նրանից դրական պատասխան չի ստացել:

2. Ջրհոս-Նիկա:

Նիկան հաղթանակի աստվածն է, երջանիկ ավարտի խորհրդանիշը: Նիկան հաճախ պատկերվում էր առանց թևի կամ երկրի վրա արագ շարժման ընթացքում: Հարց՝ որևէ մեկը տեսե՞լ է ջրհոսի, ով լուռ նստում է անկյունում: Նույնիսկ, եթե ջրհոսին այնտեղ նստեցնեն, նա կսկսի ժեստեր կիրառել և խոսել այն արագությամբ, որ բոլորը կհամոզվեն: Ջրհոսները միշտ լի են կյանքի անավարտ ուժով և օպտիմիզմով: Նրանք միշտ հաղթում են:

3. Ձկներ-Աֆրոդիտե:

Աֆրոդիտեն սիրո և գեղեցկության աստվածուհին է: Նա սիրահարված էր Ադոնիսին, որը, սակայն, մահացավ որսի ընթացքում: Աֆրոդիտեն չկարողացավ տանել այդ վիշտը և ժայռից նետվեց ծովը: Ձկները կարողանում են այնպես տառապել, որ շրջապատող անձանց սիրտը ճմլվում է, և աչքերին հայտնվում են արցունքները: Չմոռանանք, որ Աֆրոդիտեն բարի աստվածուհի է:

4. Խոյ-Աֆինա:

Աթենասը մարմնավորում է իմաստությունը, պաշտպանում է գիտությունը, արվեստը, գիտելիքներն ու հնարամտությունը: Աթենասը միակ աստվածուհին է, ով օգտագործում է տղամարդկային ատրիբուտներ՝ սպառազինություն, նիզակ և սաղավարտ: Սակայն աստվածուհին հովանավորում էր միայն այն պատերազմը, որը ձեռնարկվում էր անհրաժեշտության դեպքում: Սա առանց կասկածի խոյն է:

5. Ցուլ-Դեմետրա:

Դեմետրան պտղաբերության և հողագործության հովանավորն է: Ցուլը ևս գնահատում է համեղ ուտելիքից, լավ գինուց և արդար աշխատանքից պարզ ուրախությունը: Սակայն չի կարելի միայն կարծել, թե Դեմետրան աշխատանքի անվնաս հովանավորն է: Ցուլը կարող է պատժել նրանց, ովքեր ձեռք կտան նրան, ինչ թանկ է իրենց համար:

6. Երկվորյակներ-Իրիդա:

Իրիդան աստվածների բանբերն է, նրա խնդիրն է՝ հանձնարարությունները տարածել ողջ աշխարհում: Երկվորյակներն ընդունակ են ամենաանհավանական քայլերի, բայց մեկ պայմանով՝ թող շատ հետաքրքիր լինի: Երկվորյակները մոլեռանդ ճանապարհորդներ են, երեկոների մասնակիցներ և բոլոր ընկերը: Նրանց հատուկ է թեթևությունն ու հմայքը:

7. Խեցգետին-Գեա:

Գեան հողի աստվածուհին է, այն ամենի մայրը, ինչ աճում է դրանում, ինչպես նաև՝ երկնքի, ծովի, տիտանների և գիգանտների մայրը: Կարճ ասած՝ ամեն ինչի մայրը: Ինչպես խեցգետինը: Խեցգետնին որևէ մեկին կյանք տալու և դաստիարակելու հնարավորություն տվեք. և վերջ, այլևս ոչինչ նրան անհրաժեշտ չէ, հեռու մնացեք նրանից ամեն տեսակ հիմարություններով: Իհարկե, Գեային երբեմն այլ անվամբ էին անվանում, ինչը մարմնավորում էր հողի բնական վայրի ուժը: Սա, իհարկե, խեցգետինների մասին է: Խեցգետինները հրաշալի մայրեր, են, ովքեր կպատժեն իրենց աղջիկներին նեղացնողներին: Ի դեպ, «աղջիկը» պարտադիր չէ, որ երեխա լինի: Այն ամենը, ինչ խեցգետինները սիրում են, նրանց «աղջիկներն» են:

8. Առյուծ-Հերա:

Հերան ամուսնության հովանավորն է, պաշտպանող մայրը ծնդաբերության ժամանակ: Հերան Զևսի կինն է՝ Օլիմպոսի առաջին տիկինը: Իրականում՝ երրորդը, քանի որ մինչև նա՝ Զևսն արդեն երկու կին է ունեցել, սակայն  ո՞վ գիտի դրա մասին: Հերան, ում անունը թարգմանվում է՝ որպես տիրուհի, իշխանուհի, իր կողքին ոչ մի մրցակից տանել չէր կարողանում: Իսկական «առյուծ». նա կամ կլինի առաջինն ու միակը, կամ էլ կնախընտրի այլ Օլիմպոս փնտրել:

9. Կույս-Ֆեմիդա:

Ֆեմիդան արդարադատության աստվածուհին է: Ֆեմիդան անկողմնակալության և իրավացիության սիմվոլն է. բացի այդ՝ նա աստծո ձայնն էր՝ Զևսի կամքը հնչեցնում էր հենց Ֆեմիդան: Եթե կույսը որևէ բան է ասում, ինչը ձեզ դուր չի գալիս, դուք պետք է դա լսեք, քանի որ կույսը չի սխալվում. նրան հետաքրքիր չէ ձեր անձը: Կույսը գնահատում է փաստերը:

10. Կշեռք-Պերսեփոնե:

Ինչպես հայտնի է, Պերսեփոնեի համար հարսնախոսում էին ամենացանկալի ամուսինները՝ Արեսը և Ապոլոնը: Սակայն, դատելով ամեն ինչից՝ Դեմետրայի գեղեցիկ դուստրը ծնվել է կշեռք համաստեղության տակ, քանի որ նա այդպես էլ չկարողացավ ընտրել նրանցից մեկին: Ընդ որում, նրա անձնական կյանքն ամեն դեպքում դասավորվեց՝ նրան փախցրեց մեռյալների աստված Հադեսը, և նրանք բավական երջանիկ ապրում էին:

11. Կարիճ-Հեկատա:

Հեկատան պարգևում է իմաստություն հասարակական ժողովների ժամանակ, երջանկություն պատերազմի ընթացքում և առատ զոհ որսի ժամանակ: Նա, իհարկե, անդրերկրյա աստվածուհին էր: Կարիճին սիրահարվում են առաջին հայացքից, սակայն վախենում են մոտենալ: Կարիճին, սակայն, դա չի հետաքրքրում, քանի որ վաղ թե ուշ նրա առաջ խոնարհվելու են:

12. Աղեղնավոր-Արտեմիս:

Արտեմիսը որսի աստվածուհին է: Բացի այդ՝ նա կանացի ողջախոհության և ծննդկանների օգնականն է: Աղեղնավորները պատրաստ են ընդունել և հասկանալ ցանկացած միտք, ցանկացած հավատ կամ տեսակետ: Սա, ի դեպ, չի նշանակում, որ աղեղնավորը պատրաստ է կիսել այս ամենը: Ավելին, հակամարտող կողմերը կարծում են, որ աղեղնավորն ամբողջությամբ աջակցում է իրենց:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...