Կենդանակերպի նշաններ, որոնք ծանր ճակատագիր ունեն

Ճակատագիրը փորձում է բոլորի ամրությունը:

Բայց եթե ոմանց կյանքը սև-սպիտակ գծերից է բաղկացած, ուրիշների դեպքում այն միայն սև է:

Այդպիսի մարդկանց խնդիրները սնկի պես աճում են և կարծես վերջ չունեն:

Խոյ

Կենդանակերպի նշաններ, որոնք ծանր ճակատագիր ունեն

Բոլոր Խոյերի կյանքը բարդացնող գլխավոր խնդիրը նրանց կտրկանությունն է չափազանցության հակման ֆոնին: Նրանք կարող են մեծացնել աննշան խնդիրները: Մտերիմներն ու հարազատներն անմիջապես չեն նետվում Խոյերին օգնելու, քանի որ բազմիցս բախվել են նրանց անվերահսկելի՝ սադիզմի հասնող ագրեսիային:

Խոյերն իրենք էլ տառապում են իրենց կործանարար կատաղությունից: Նրանք չեն տանում, երբ իրենց ընդդիմանում են, հազվադեպ են ընդունում իրենց սխալը և մշտապես ձգտում են ինքնահաստատման: Ճակատագրի հետ հաշտվելու համար Խոյերը պետք է սովորեն համբերել: Սեփական հույզերի և արարքների վերահսկողությունը, զիջելու և խնդիրները «սառը գլխով» լուծելու կարողությունը զգալիորեն կհեշտացնեն նրանց կյանքը:

Երկվորյակ

Կենդանակերպի նշաններ, որոնք ծանր ճակատագիր ունեն

Նրանց խնդիրը անկայունությունը և ճակատագրապաշտության հակումն են: Նրանց տրամադրությունը ենթակա չէ տրամաբանությանը և օրինաչափությանը, ուստի ոչ բոլորն են ուզում նրանց հետ գործ ունենալ՝ վախենալով խաբվել: Նրանք ինչ-որ պահի կարող են միայն իրենց հայտնի հանգամանքներում փոխել իրենց որոշումը: Արդյունքում անհաջողության մատնվելով՝ նրանք պատճառն իրենց մեջ չեն փնտրում: Նրանց ավելի դուր է գալիս մտածել, որ աստղերն են այդպես որոշել:

Երկվորյակների հաջողությանը խանգարում է նաև նրանց եսակենտրոնությունը: Ըստ նրանց՝ աշխարհը պետք է միայն իրենց շուրջը պտտվի: Երկվորյակները պետք է սովորեն ստանձնել սեփական կյանքի պատասխանատվությունը:

Խեցգետին

Նրանց երջանկությանը խանգարում է ավելորդ զգուշությունը և անգործ երազկոտության նախատրամադրվածությունը: Խեցգետինները շատ դրական որակներ և հարուստ կենսափորձ ունեն, սակայն դա օգտագործում են ոչ թե զարգացման և բարձունքների հասնելու, այլ վտանգներից սեփական «խեցու» մեջ ավելի լավ թաքնվելու համար:

Այս նշանի ներկայացուցիչները պետք է ավելի վստահորեն նշագծեն նպատակները, ավելի ակտիվ գործեն և առաջ գնան:

Կշեռք

Կենդանակերպի նշաններ, որոնք ծանր ճակատագիր ունեն

Ամբողջ կյանքում պայքարում են թվալ, ոչ թե լինել գայթակղության դեմ: Նրանք շատ կախված են շրջապատողների կարծիքից, ուստի ամեն ինչ կանեն և ցանկացած խաբեության կդիմեն գովեստի, հիացմունքի, ոգևորության արժանանալու համար: Այդ ճանապարհին նրանք չափից շատ ստեղծագործական էներգիա են կորցնում, ուստի չեն կարող սեփական գաղափարներ ունենալ: Նրանք միայն ուրիշների մտքերն ու նախագծերը կյանքի կոչելու ուժ ունեն:

Կշեռքների համար դժվար է շատ բարդույթներ հաղթահարելը, որոնց հետևանք է դառնում մեղքի անջնջելի զգացումը, մերժել չկարողանալը, կամքի կայունության և պարտադիրության անվաբարարությունը: Այս ամենով հանդերձ, նրանք չեն կարողանա հաջողության հասնել: Պետք է հրաժարվեն շատ տեսակետներից, սեփակական կարծիք ձևավորեն և կարողություն դրանից օգտվելու, նպատակներին հասնելու համար:

Կարիճ

Կենդանակերպի նշաններ, որոնք ծանր ճակատագիր ունեն

Իրենց ճակատագիրն իրենք են տնօրինում: Սակայն չլինելով հեշտ ուղիների սիրահար՝ հաճախ գիտակցաբար տհաճությունների ընդառաջ են գնում, քանի որ անկեղծորեն կարծում են, որ երջանկությունը հեշտ չի լինում: Կարիճները անհաջողություններին մեծ դիմադրողականություն ունեն և մոխրից հառնելու զարմանալի կարողություն: Միայն այդ կամքի շնորհիվ՝ ճակատագիրը նրանց արժանի մրցակից է համարում: Սակայն դրանից կյանքը բարդանում է:

Կարիճներն անհատապաշտ են, ատում են բազմության կարծիքը: Փոփոխական աշխարհին հարմարվել չկարողանալը նրանց գլխավոր խնդիրն է: Իհարկե, պայքարողը հաղթում է, բայց ճակատագիրը հաճախ առանց մարտի հանձնվում է նրանց, ովքեր կարողանում են ժամանակին նահանջել և խելամիտ փոխզիջման համաձայնվել:

Ձուկ

Կենդանակերպի նշաններ, որոնք ծանր ճակատագիր ունեն

Ձկների չարիքը ծայրեհաղություններն են: Նրանցից ոմանք հակված են մելամաղձության և խոցելի են կյանքի ցանկացած դրսևորման նկատմամբ: Իսկ ոմանք ապրում են մշտական լարված հոգնեցնող վազքի մեջ: Փորձությունների դեմ անդադար պայքարը հաճախ նրանց հանգեցնում է բարոյական և ֆիզիկական հյուծման: Նրանք տալիս են բոլոր ուժերը՝ ապացուցելով երջանկության իրենց իրավունքը և հաճախ դառնում են սեփական համոզման գերին, որ որքան շատ տան, այնքան շատ երջանկության կարժանանան:

Ընտելանալով դժբախտությունների շարքին՝ Ձկները կարող են ճակատագիր տեսնել ցանկացած անկանխատեսելի իրավիճակում և խուճապի մեջ ընկնել ամեն պարզ բանից: Ձկները պետք է ուշադրություն դարձնեն իրենց «Ես»-ի ներսին, սովորեն ավելի շատ հասկանալ սեփական հոգին և դադարեն սեփական ստորացման զոհը լինել:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...