Ինչու ողջ կյանքում Դանթեն սիրեց մի աղջկա, իսկ ապրեց ուրիշի հետ, որին ոչ մի տող այդպես էլ չնվիրեց

Դանթե Ալիգիերին ծնվել է հույզերով լի Իտալիայում, այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ նա սիրահարվեց արդեն 9 տարեկանում։ Սակայն ի տարբերություն շատ ուրիշների, նա չմոռացավ իր առաջին սիրո անունը, այլ նվիրեց նրան իր բոլոր ստեղծագործությունները և մահացավ 56 տարեկանում՝ այդպես էլ չդադարելով գովերգել իր սիրելիին։ Զարմանալի է սակայն, որ նա ամուսնացավ ուրիշի հետ և երեխաներ էլ նախընտրեց ունենալ իր չսիրած կնոջից։

Դանթեի առաջին հանդիպումն իր ողջ կյանքի սիրո հետ տեղի ունեցավ, երբ նա 9 տարեկան էր։ Իտալական Ֆլորենցիա քաղաքում Դուրանտե դելյի Ալիգիերի անունով տղան եկեղեցու դռների մեջ բախվեց իր հարևանուհուն։ Տղան հետագայում հայտնի դարձավ աշխարհին որպես Դանթե, իսկ իր սիրո հետ հանդիպման ակնթարթը մարդկությանը նրա տաղանդը նվիրեց։

Ինչու ողջ կյանքում Դանթեն սիրեց մի աղջկա, իսկ ապրեց ուրիշի հետ, որին ոչ մի տող այդպես էլ չնվիրեց

8-ամյա Բեատրիչե Պորտինարիի հետ հանդիպումը 9-ամյա Դանթեի համար ճակատագրական դարձավ։ Կարմիր զգեստը, որն այդ օրը հագել էր Բիչեն, պոետը գովերգում էր ողջ կյանքի ընթացքում։ Իսկ իր ընտրյալին նա համարում էր Աստծո դուստր, հրեշտակ, որ պատահաբար իջել էր երկնքից։

Բեատրիչեի հայրը հարուստ և հայտնի քաղաքացի էր։ Դանթեն սակայն ծնվել էր հասարակ ընտանիքում, ինչն այդ ժամանակվա Իտալիայի համար արդեն լուրջ խոչընդոտ էր սիրո հարցում։

Ինչու ողջ կյանքում Դանթեն սիրեց մի աղջկա, իսկ ապրեց ուրիշի հետ, որին ոչ մի տող այդպես էլ չնվիրեց

Սիրահարների երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ 9 տարի անց։ Տարիներն անցնում էյին, և Բեատրիչեն ծաղկում էր՝ դառնալով նախանձելի հարսնացու։ Դանթեն շարունակում էր նրա կյանքի մասնակիցը լինել միայն որպես դիտորդ․ լինելով հարևաններ՝ նրանք միայն հեռվից էին իրար տեսնում։ Երկրորդ հանդիպմանը, որը տեղի ունեցավ 9 տարի անց, Բեատրիչեն սպիտակ զգեստով էր, ինչը տղայի սիրուց մշուշոտ գլխի մեջ ակնթարթային հաստատումն էր աղջկա հրեշտակային ծագման։

Սակայն խոսել աղջկա հետ նա այդպես էլ չհանդգնեց։ Դանթեն այնքան հուզված էր, որ միակ բանը, որ կարողացավ անել, աղջկան ճանապարհը զիջելն էր։ Այդ օրը Դանթեն գրեց իր առաջին սոնետը։ Դա և նրա հետագա գրեթե բոլոր բանաստեղծությունները նվիրված էին Բիչեին՝ նրա ողջ կյանքի սիրուն։

Ինչու ողջ կյանքում Դանթեն սիրեց մի աղջկա, իսկ ապրեց ուրիշի հետ, որին ոչ մի տող այդպես էլ չնվիրեց

Զույգի վերջին հանդիպումը շատ անսպասելի ավարտվեց։ Չնայած մի քանի տարին մեկ եղած հանդիպումներին, Դանթեն մշտապես հետաքրքրվում էր աղջկա մասին իր ծանոթների միջոցով։ Նույն կերպ էր վարվում նաև Բեատրիչեն։ Հասունացող Դանթեի արարքները, որոնք Բեատրիչեին էին հասնում տարբեր մարդկանց միջոցով, ստիպում էին նրան խանդել։ Սակայն նման գործողությունները սիրահար պոետի աչքում աղջկան մարդկային կերպար էին տալիս, որը ոչ մի կերպ չէր կապվում նրա հրեշտակային կերպարի հետ։ Այդ պատճառով էլ, հաջորդ հանդիպմանը, որն իրենց ընդհանուր ծանոթի նշանդրեքին էր, Բեատրիչեն չպատասխանեց Դանթեի բարևին։ Տղան այնքան էր տենչում հանդիպել նրան, որ տեսնելով, չկարողացավ անգամ երկու խոսք կապել իրար։ Դա տեսնելով՝ Բեատրիչեի ընկերուհիները սկսեցին ծաղրել հյուրի հուզմունքը, ծիծաղեց և Բիչեն։ Այդ երեկո, Դանթեն, գիտակցելով իր փորձերի անհաջողությունը, երդվեց այլևս երբեք հանդիպում չփնտրել Բեատրիչեի հետ։ Նա իր խոսքը պահեց․ դա նրանց վերջին հանդիպումը եղավ։

Ինչու ողջ կյանքում Դանթեն սիրեց մի աղջկա, իսկ ապրեց ուրիշի հետ, որին ոչ մի տող այդպես էլ չնվիրեց

21 տարեկանում Բեատրիչեն ամուսնացավ, բայց դա չէր ամենատխուր բանը։ Նա ամուսնացավ հարուստ սիննյոր Սիմոն դե Բարդիի հետ։ Այդ իրադարձությունը խոցեց Դանթեին, բայց չսպանեց․ նա վաղուց համակերպվել էր այդ մտքի հետ։

Սակայն դա ամենասարսափելին չէր․ 24 տարեկանում հանկարծակի մահացավ Բեատրիչեն։ Այ դա արդեն կոտրեց Դանթեին։ Այդ ժամանակ 25-ամյա Դանթեն երդվեց անմահացնել Բիչեի անունն ու իր ողջ ստեղծագործությունը նվիրել նրան։

Ինչու ողջ կյանքում Դանթեն սիրեց մի աղջկա, իսկ ապրեց ուրիշի հետ, որին ոչ մի տող այդպես էլ չնվիրեց

Բեատրիչեն դարձավ «Աստվածային կատակերգության» ստեղծման պատճառը։ Պոետը մինչև կյանքի վերջին օրը սիրեց միայն մեկ կնոջ, բայց վարվեց այնպես, ինչպես երբեմն վարվում են նաև արվեստից շատ հեռու մարդիկ։

Տարիներ անց, 33 տարեկան հասակում, Դանթեն ամուսնացավ։ Այդ տարիներին էլ, նա շարունակում էր ստեղծագործել՝ ոգեշնչվելով կրկին Բեատրիչեի կերպարով։ Թե ինչ էր այդ մասին մտածում Ջեմա դի Մանետո Դոնատին, որը դարձավ պոետի օրինական կինն ու նրան 3 երեխա պարգևեց, պարզ չէ։ Նրանց ամուսնությունը ոչ թե սիրո արդյունք էր, այլ ընտանիքների միջև պայմանավորվածության, իսկ կինը Դանթեի համար այդպես էլ երբեք մուսա չդարձավ։

Այդ պատճառով էլ, երբ 37 տարեկանում Դանթեին արտաքսեցին Ֆլորենցիայից, կինն ու երեխաները նրա հետևից չգնացին՝ մնալով քաղաքում։ Ավելի ուշ երեխաները միացան հորը, բայց կնոջ հետ ճանապարհներն այլևս չխաչվեցին։

Ինչու ողջ կյանքում Դանթեն սիրեց մի աղջկա, իսկ ապրեց ուրիշի հետ, որին ոչ մի տող այդպես էլ չնվիրեց

Ամեն դեպքում, ինչո՞ւ Դանթեն չամուսնացավ նրա հետ, ում սիրում էր։ Նա այդպես էլ ոչ մի քայլ չարեց այդ ուղղությամբ։ Պատմաբանները ենթադրում են, որ եթե նա խնդրեր Բեատրիչեի ձեռքը, աղջիկը կհամաձայներ։ Ուրեմն ո՞րն էր պատճառը։ Կարծում ենք, որ պատճառը մեկն էր․ Դանթեն ոչ թե այդքան երջանկության կարիք ուներ, այլ՝ մուսայի։ Մինչև կյանքի վերջին օրերը Դանթեի երակներում ապրում էր Բեատրիչեն և շարունակեց ապրել՝ անմահանալով նրա ստեղծագործությունների տողերում։ Դժբախտ սերը օգնում է ստեղծագործելուն, այդ պատճառով էլ պոետները հակված են անտեսելու երջանկության տանող գործողությունները, որպեսզի մնան ստեղծագործելու իրենց պատճառի հետ։

Загрузка ...