Ինչպես տան պայմաններում պատրաստել հավի շաուրմա

Բաղադրությունը՝

  • Հավի ֆիլե – 400 գրամ
  • Լավաշ – 4 հատ
  • Սոյայի սոուս – 3 ճաշի գդալ
  • Բուսական յուղ
  • Թթու վարունգ – 2 հատ
  • Թարմ լոլիկ – 2 հատ
  • Կաղամբ – 1/4 փոքր գլուխ
  • Բնական մածուն – 2 բանկա
  • Համեմ- 1 փունջ
  • Սխտոր – 1 պճեղ
  • Աղ և պղպեղ

Պատրաստման եղանակը՝

Հավի ֆիլեն խորանարդիկներով կտրատել, վրան լցնել սոյայի սոուս և բուսական յուղ, թողնել մարինացվի 30 րոպե: Կաղամբը կտրատել և մի քիչ աղ լցնել վրան: Համեմը և սխտորը կտրատել և այն խառնել մածունի հետ:

Վարունգը բարակ շերտով կտրատել: Պոմիդորը նույնպես կտրատել:  Հավի խորանարդիկները թավայի մեջ տապակել 5 րոպե:  Լավաշը բաժանել երկու մասի՝ վրան լցնել սոուսի ¼ և տարածել, ապա լցնել կաղամբ, պոմիդոր և վարունգ:

Վրան լցնել 2 գդալ հավի միս:  Հավի մսի վրա կրկին վարունգ, պոմիդոր և մի փորք էլ սոուս: Երկու կողմերով փաթաթել և վերջում դանակով կտրել ծայրը:

Ինչպես տան պայմաններում պատրաստել հավի շաուրմա

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...