15 իմաստուն մտքեր իսպանացիներից

3 «շատ» և 3 «քիչ» կործանում են մարդուն. շատ խոսել և քիչ իմանալ, շատ երևակայել և քիչ բան ներկայացնել, շատ ծախսել և քիչ ունենալ:

Նա, ով բամբասում է ձեզ հետ, բամբասում է նաև ձեզնից:

Աստծուց խնդրիր, բայց ինքդ էլ ջանք թափիր:

Մարդիկ շատ են, անհատներն են քիչ:

Կռվարար կովին Աստված պոզեր չի շնորհում:

Արտաքին տեսքը խաբուսիկ է, իսկ նոր ընկերն՝ անվստահելի:

Դատարկ տակառը լավ է զրնգում:

Եթե նախանձը գույն ունենար, ողջ աշխարհը կսևանար:

Ինչը այն չէ, կհուշի թշնամին:

Ոսկին անգամ ցեխի մեջ է փայլում:

Լավ վերարկուի տակ ցանկացած մեղք ներելի է:

Որքան ավել խմես, այնքան ավելորդ բան կխոսես:

Որքան շատ ես վաստակում, այնքան ավելի շատ հոգսեր ես ունենում:

Ինչը հայտնի է երեքին, հայտնի է և բոլորին:

Ինչ աղքատը, ինչ կարդինալը նույն ավարտն են ունենում:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...