Ձեր դեմքը շատ բան է պատմում Ձեր առողջության մասին. սովորեք ճիշտ հասկանալ օրգանիզմի ազդանշանները

Ըստ ավանդական արևելյան բժշկության՝ մեր դեմքը անթերի կերպով արտացոլում է մեր առողջական վիճակը։

Ուշադիր լինելով դեմքի առանձնահատկություններին՝ կարելի է շատ բաներ հասկանալ օրգանիզմի մասին։

Մենք առաջարկում ենք տեղեկանալ դեմքի տված ազդանշանների մասին, ինչի օգնությամբ կարելի է բարելավել առողջությունը։

Դուք հավանաբար չափից շատ եք մարզվում կամ չափից քիչ եք սնվում։

Շատ մարզումները և քիչ սնունդը չեն թողնում, որ դեմքի մաշկը և հյուսվածքները բավականաչափ թթվածին ստանան, ինչն արտահայտվում է հյուծված տեսքով։

Փոփոխեք ձեր ապրելակեպը այնպես, որ բավականաչափ սնունդ ստանաք և չգերազանցեք մարզումների թույլատրելի սահմանը։

Ձեր դեմքը շատ բան է պատմում Ձեր առողջության մասին. սովորեք ճիշտ հասկանալ օրգանիզմի ազդանշանները

Եթե ձեր դեմքը այտուցվում է, ապա դուք պետք է ավելի շատ մարզվեք և նվազեցնեք ալկոհոլի ընդունումը։ Սթրեսը նույնպես նպաստում է դեմքի այտուցմանը։ Առողջ և գեղեցիկ դեմք ունենալու համար ավելի շատ մարզվեք և նվազեցրեք ալկոհոլային խմիչքների օգտագործումը։

Եթե դուք սիրում եք արևի տակ ժամանակ անցկացնել, ապա պետք է իմանաք, որ չափից շատ ուլտրամանուշակագույն ճառագայթները կնճիռների վաղաժամ առաջացման հիմնական պատճառն են։ Պաշտպանեք ձեր դեմքը հատուկ քսուքներով։

Ձեր դեմքը շատ բան է պատմում Ձեր առողջության մասին. սովորեք ճիշտ հասկանալ օրգանիզմի ազդանշանները

Վատ սննդակարգը չոր և զգայուն մաշկի հիմնական պատճառն է։ Անհաջող սնունդը հանգեցնում է անհրաժեշտ վիտամինների սակավության։ Հիշեք, որ այս դեպքում զանազան քսուքները անօգուտ են։ Պետք է դեմքը խնամել «ներսից»։ Ճաշացանկում ավելացրեք մրգեր և բանջարեղեն, և արդյունքները երկար սպասեցնել չեն տա։

Չափից շատ սուրճ օգտագործելը կարող է հանգեցնել մաշկի կարմրության։ Կոֆեինը ջրազրկում է բջիջները՝ առաջացնելով այտուցվածություն և կարմրածություն։ Բացի այդ, եթե դուք աշխատում եք գիշերները, իսկ ցերեկները քնում եք, ապա ձեզ մոտ կարող է վիտամին D-ի պակաս լինել։ Դա կարելի է լրացնել արևի տակ մնալով՝ հատուկ քսուքներ քսելուց հետո։

Ձեր դեմքը շատ բան է պատմում Ձեր առողջության մասին. սովորեք ճիշտ հասկանալ օրգանիզմի ազդանշանները

Եթե ձեր մաշկը դեղնում է, ապա կա հավանականություն, որ դուք լյարդի հետ խնդիրներ կամ անեմիա ունեք։ Այսպիսի փոփոխության դեպքում անհապաղ դիմեք բժշկի։

Եթե Ձեր դեմքը սովորականից ավելի գունատ է, ապա ձեզ մոտ երկաթի պակաս կա։ Ավելի շատ երկաթ պարունակող մթրեքներ օգտագործեք. դրան զուգահեռ՝ ավելացրեք վիտամին C-ի ընդունումը, քանի որ այն օգնում է երկաթի յուրացմանը։

Ձեր դեմքը շատ բան է պատմում Ձեր առողջության մասին. սովորեք ճիշտ հասկանալ օրգանիզմի ազդանշանները

Եթե դուք անքնություն ունեք կամ անառողջ սնունդ եք օգտագործում, ապա Ձեզ մոտ անպատճառ կան այս մուգ կլորները։ Ծխախոտը և ալկոհոլը նույնպես օժանդակում են դրանց առաջացմանը։ Պետք է ավելի շատ քնել (մոտ 8 ժամ) և ազատվել վատ սովորություններից՝ խմելուց և ծխելուց։ Մարզանքը և լավ սննդակարգը հրաշքներ կգործեն ձեր օրգանիզի հետ։

Շաքարով և ճարպերով հարուստ սննդակարգը կարող է առաջացնել ցան։ Կարգավորեք ձեր սննդակարգը և մշտապես մաքուր պահեք դեմքը։

Եթե դուք կնճիռներ ունեք բերանի շրջակայքում, ապա միանշանակ շատ եք ժպտում։ Չնայած որ ժպտալը և ուրախանալը օգտակար է, դուք պետք է իմանաք, որ այդ կնճիռները վիտամին B-ի պակասի արդյունք են։ Իսկ ճաքած շրթունքները վիտամին C-ի պակասից է։ Առողջ սնունդը՝ հարուստ բանջարեղենով և վիտամին C պարունակող մթերքներով, կշտկի այդ իրավիճակը։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...