Ալ Պաչինոյի լավագույն մտքերը

«Օսկարի» և մի շարք պարգևների մրցանակակիր, թատրոնի և կինոյի դերասան Ալ Պաչինոն վաղուց արդեն դարձել է իսկական կինոյի սիրահարների կուռքը:

Նրա մարմնավորած կերպարը «Կնքահայրը» ֆիլմում դեռ երկար կմնա կինոյի պատմության էջերում:

Հազարավորների կուռքը, սակայն, իր կյանքի ընթացքում երբեք չի հղփացել և մշտապես ապրել է համեստ կյանքով:

Իր հարցազրույցներում Ալ Պաչինոն խոսում է երկար, բայց ասում է բաներ, որ պետք է հասկանան ու գիտակցեն բոլորը:

Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդներ Ալ Պաչինոյից:

Ալ Պաչինոյի լավագույն մտքերը

1. Սիրելի մարդու խոսքն աշխարհի բոլոր բժիշկներից լավ է բուժում, բայցև սպանում է ավելի արագ, քան ցանկացած մարդասպան:

2. Ինչո՞ւ են ինձ պետք ուրիշները: Ես չեմ ուզում լինել գնացքի վագոնի նման, որ այնտեղ անվերջ մտնեն ու մտնեն… Ես ուզում եմ ունենալ մի ուղևոր, որի հետ կհասնեմ մինչև վերջին կանգառ:

3. Մարդուն 2 տարի է պետք խոսել սովորելու համար, սակայն նույն այդ մարդուն մի ամբողջ կյանք է պետք լեզուն ատամների արանքում պահելու համար:

4. Ես չեմ նեղանում մարդկանցից, ես պարզապես փոխում եմ նրանց մասին կարծիքս:

5. Կարելի է դուրս բերել մարդուն կեղտից, բայց կեղտը նրա միջից՝ երբեք:

Ալ Պաչինոյի լավագույն մտքերը

6. Դժգույն մարդկանցից տարբերվելու-առանձնանալու համար պարտադիր չէ մազերը կարմիր ներկել կամ քթի վրա օղակ ունենալ: Պարզապես պետք է կեղտ չլինել:

7. Ես այդքան ժամանակ չունեմ, որ ատեմ նրանց, ովքեր ինձ ատում են, քանի որ ես շատ զբաղված եմ այն մարդկանցով, ովքեր սիրում են ինձ:

8. Հայրս ինձ միշտ սովորեցրել է, որ կյանքում ամենակարևորը պարտքի զգացումն ու պատիվն է: Մարդը, ով չի կարողանում պահել խոսքը, երբեք հարգանքի չի արժանանում:

9. Ես շփվում եմ միայն այնպիսի մարդկանց հետ, ովքեր հոգով ինձ հարազատ են: Գումարը, արտաքին բնույթն ինձ համար էական չեն:

10. Կյանքը հսկայական սուպերմարկետ է: Վերցրու այն, ինչ ուզում ես, բայց մի մոռացիր, որ վերջում ստիպված ես լինելու վճարել:

Ալ Պաչինոյի լավագույն մտքերը

11. Ես կնոջս ամուսնության առաջարկություն արեցի մեր ծանոթության 3-րդ օրը, և ողջ կյանքումս փոշմանեցի, որ կորցրել եմ 2 օր:

12. Մարդու արարքը միշտ կարևոր է խոսքից: Մեկը կարող է 2 ժամ գոռգոռալ և օգնել, իսկ մյուսը՝ լռել 2 տարի և դավաճանել:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...