Ինչպես երեխային սովորեցնել բանավոր հաշվարկին

Թվում է, թե ծնողներին՝ տետրերի վրա իրենց երեխաների թափած արցունքներից միայն հրաշքը կարող է փրկել։

Բարեբախտաբար, մաթեմատիկայում հրաշքներն այնքան էլ քիչ չեն։

Ինչպես երեխային սովորեցնել բանավոր հաշվարկին

EnterTrain-ը այսօր ձեզ կպատմի, թե ինչպես կարելի է մաթեմատիկական հնարքների ու գաղտնիքների շնորհիվ այնպես անել, որ ձեր երեխան սկսի սիրել մաթեմատիկան, իսկ բազմապատկելն ու բաժանելը մտքում ամենահեշտ բանը դառնա նրա համար։

Ինչպես երեխային սովորեցնել բանավոր հաշվարկին

Բանավոր հաշվարկի հնարքներ

1. Ակնթարթային բազմապատկում 11-ի վրա

Ինչպես երեխային սովորեցնել բանավոր հաշվարկին

Ցանկացած երկնիշ թիվ 11-ի բազմապատկելը շատ հեշտ է։ Օրինակ․ 63×11։ Բացում ենք 63 թիվը՝ (6 + 3 = 9), իսկ հետո 9-ը տեղավորում ենք 6-ի և 3-ի արանքում։ Ստանում ենք 693։

Եթե թվերի գումարը երկնիշ թիվ է ստացվում, ալգորիթմը փոխվում է։ Օրինակ․ 86×11: 8 + 6 = 14, 4-ը դրվում է 8-ի և 6-ի արանքում, իսկ մեկը գումարվում է 8-ին և ստանում ենք 946։

Ինչպես երեխային սովորեցնել բանավոր հաշվարկին

Բազմապատկման աղյուսակը սովորել երեխաներին կօգնի Պյութագորասի աղյուսակը։ Ոչ մի ավելորդ ինֆորմացիա, միայն թվեր և տրամաբանական մտածողություն։

2. Մեկերից կազմված թվերի բազմապատկումն իրենք իրենց վրա

Ինչպես երեխային սովորեցնել բանավոր հաշվարկին

Նման դեպքերի համար ձեռքի տակ ունեցեք այս աղյուսակը։

3. 9-ի բազմապատկելու պարզ եղանակ

Ինչպես երեխային սովորեցնել բանավոր հաշվարկին

Ցանկացած միանիշ թիվ 9-ի բազմապատկելու համար նայեք ձեր ձեռքի մատներին։ Օրինակ․ 9×6, ծալեք վեցերորդ մատը, մինչև ծալած մատը եղած մատները տասնավորներն են (մեր դեպքում 5), ծալածից հետո՝ միավորները (մեր դեպքում 4)։ Ստանում ենք 54։

Ինչպես երեխային սովորեցնել բանավոր հաշվարկին

Ուշադրություն դարձրեք նաև 9-ով բազմապատկման այս զվարճալի օրինաչափությանը․

4. Եռանիշ թվերի բազմապատկումը միանիշների վրա

Պետք է պարզապես մեծ խնդիրը մի քանի փոքրերի բաժանել։ Օրինակ․ 340 х 7։ 340 թիվը տրոհում ենք 300-ի և 40-ի։ 300-ը բազմապատկում ենք 7-ով և 40 ենք բազմապատկում 7-ով, իսկ ստացված թվերը գումարում ենք իրար․ 2100+280=2380

5. Երկնիշ թվերի քառակուսի արմատ բարձրացնելը

Եթե թիվը, որը պետք է քառակուսի արմատ բարձրացնեք մոտ է այն թվին, որի քառակուսին իմանալը հեշտ է, ապա կարելի է օգտվել հետևյալ մեթոդից․ մեկով պակաս թվի քառակուսիին գումարենք այդ թիվը և մեկով պակաս թիվը․ օրինակ․ 31^2 = 30^2 + 31 + 30 = 961։

6. 5-ով վերջացող թվերի քառակուսի արմատ բարձրացնելը

Ինչպես երեխային սովորեցնել բանավոր հաշվարկին

Օրինակ․ 85-ի քառակուսին․ (85×85). Քայլ առաջին․ բազմապատկում ենք առաջին թիվը առաջին թվով ՝ մեծացված 1-ով․ 8 x (8 + 1) = 72, և ավելացնում ենք 25։ Ստանում ենք 7225։

7. Բաժանում 5-ի վրա

Մեծ թվերը 5-ի բաժանելը շատ հեշտ է։ Պետք է միայն թիվը բազմապատկել 2-ով և տեղափոխել ստորակետը։ Օրինակ․ 235/5։ (235 х 2 = 470), տեղափոխում ենք ստորակետը մեկ նշանով դեպի ձախ, ստանում ենք 47։

8. Բարդ բազմապատկում

Ինչպես երեխային սովորեցնել բանավոր հաշվարկին

Ինչպես բարդ թվերը բազմապատկել մտքում, եթե դրանցից մեկը զույգ է․

32 х 125 = 16 х 250 = 8 х 500 = 4 х 1000 = 4000

9. Ցանկացած թվից տոկոս հեշտ գտնելը

Որպեսզի գտնենք թվի պարզ տոկոսը (օրինակ․600-ի 40%-ը ), երկու թվերն էլ բաժանեք 10-ի և արդյունքը բազմապատկեք իրար (4 х 60 = 240)։

10. 1089 թվի կախարդանքը

Վերցրեք ցանկացած եռանիշ թիվ, որոնց թվերը նվազման կարգով են (օրինակ․ 932 կամ 876)։ Հիմա գրեք թիվը հակառակ ուղղությամբ և հանեք սկզբնական թվից։ Ստացված պատասխանին գումարեք հանածի արդյունքը՝ հակառակ ուղղությամբ։

Օրինակ վերցնենք 932․ 932 — 239 = 693 Հիմա 693-ին գումարում ենք այն հակառակ ուղղությամբ՝ 396 ստացվում է 693 + 396 = 1089։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...