«Սա դադարեցնելն արդեն անհնար է». ինչո՞ւ են փոխվել գեղեցկության մասին մեր պատկերացումները

Սովորական տեսարան. սրճարանում երկու ընկերուհի են նստած։

Նայում ես մեկին. ինչ սիրունիկն է։

Գեղեցիկ բերան, փոքրիկ քիթ։

Հետո մյուսին ես նայում. էլի լավն է, միայն թե նույն բերանը ու լրիվ նույն քիթը։

Նրանք միանման են։ Որովհետև նույն վիրահատությունն են արել և նույն վիրաբույժի մոտ։

«Սա դադարեցնելն արդեն անհնար է». ինչո՞ւ են փոխվել գեղեցկության մասին մեր պատկերացումները

«Գալիս է ինձ մոտ մի աղջիկ, ցույց է տալիս Ալյոնա Շիշկովայի լուսանկարը Ինստագրամից և ասում է, որ հենց այսպիսի քիթ է ուզում»,– պատմում է պլաստիկ վիրաբույժը։

Ալյոնա Շիշկովան Թիմաթիի նախկին ընկերուհին է, ինստագրամի աստղ։

Եվ բոլորը մի մարդու նման նույնն են պնդում. «Ալյոնայի քթից եմ ուզում»,– շարունակում է վիրաբույժը։ Ես պետք է իմ կարծիքը հայտնեմ. ինձ այս քիթը դուր չի գալիս։

Ինձ թվում է, որ այն հասարակացնում է դեմքը։ Ցույց եմ տալիս համակարգչային մոդելավորումը։ Բարեբախտանար շատերն ինձ հետ համաձայնում են։

Բայց ոչ բոլորը։ Եվ գնում են ուրիշի մոտ, դե նա էլ կտրում է քիթը, լցնում է շուրթերը, անում է այնպես, ինչպես այդ հիմարիկն է ուզում։

«Սա դադարեցնելն արդեն անհնար է». ինչո՞ւ են փոխվել գեղեցկության մասին մեր պատկերացումները

Կար ժամանակ, երբ նրանք սովորական աղջիկներ էին։ Գեղեցիկ, համեստ աղջիկներ։ Իսկ հետո դժբախտություն տեղի ունեցավ։ Հոգեբանները դա «դիսմորֆոֆոբիա» են անվանում։

Դա այն է, երբ երիտասարդ մարդը չի ընդունում իր ինչ–որ «մասեր», երբ նրան թվում է, որ իր քիթը հեռու է իդեալական կոչվելուց։

Բոլորը նրան ասում են. «դու հրաշալի ես և քիթդ էլ այնքան է քեզ սազում»։ Բայց արդեն ուշ է։

Աղջիկն անհետանում է մոտ մեկ ամսով, իսկ հետո ընկերուհիները նայում և զարմանում են. «Վայ, քթիդ ոսկորը կորել է»։

«Սա դադարեցնելն արդեն անհնար է». ինչո՞ւ են փոխվել գեղեցկության մասին մեր պատկերացումները

Պատճառը նաև այն է, որ մի տասը տարի առաջ պլաստիկ վիրաբուժությունը միայն հարուստներին էր հասանելի և շատ հարուստներին։

Հիմա նորարարությունները կատարելության են հասցվել և նյութերն այնքան էլ թանկ չեն, վիրահատությունները մատչելի են դարձել։

«Սա դադարեցնելն արդեն անհնար է». ինչո՞ւ են փոխվել գեղեցկության մասին մեր պատկերացումները

Բա շուրթերը, անպայման պետք է լցնել շուրթերը։ Սարքել այն «կրքոտ» բերանը, որը հիմա գեղեցկության չափանիշ է դարձել։

Ծիծաղելի աստիճանի հաստ շուրթերով աղջիկներ, որոնց նայելիս սարսափում ես։ Իսկ մի քսան տարի առաջ այդ շուրթերը հատուկ էին միայն պոռնոաստղերին։

Հիմա նրանք նստած են յուրաքանչյուր սրճարանում։ Նստում են, հիանում իրենցով այֆոնի մեջ, սելֆիներ են անում ու հրապարակում։

«Սա դադարեցնելն արդեն անհնար է». ինչո՞ւ են փոխվել գեղեցկության մասին մեր պատկերացումները

Եվ մեր փողոցներով քայլում են միանման աղջիկները։ Քիթը՝ Շիշկովայից, շրթունքները Իրինա Շեյքից և այլն։ Եվ նրանց կանգնեցնելն արդեն անհնար է։

Նրանք արդեն գիտեն, որ հետո պետք է հետույքը մեծացնեն, կուրծքը, նրանք փող են հավաքում հենց դրա համար։

«Սա դադարեցնելն արդեն անհնար է». ինչո՞ւ են փոխվել գեղեցկության մասին մեր պատկերացումները

Իհարկե, նրանք հիմար են։ Իհարկե, նրանց շրթունքները սարսափելի ծիծաղելի են։

Բայց իրենք գոհ են իրենցից և նրանց հազարավոր բաժանորդներ ինստագրամում երազում են նմանվել նրանց և նույն սարսափն անել իրենց հետ։

Եվ այս սարսափը կանգնեցնելը կարծես թե արդեն անհնար է։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...