5 հոգեբանական հնարք, որոնք եթե կիրառեք շփման ժամանակ, ապա կարող եք հասնել ձեր նպատակներին

Մարդկանց հետ շփումն իսկական արվեստ է։

Բարեբախտաբար ցանկության դեպքում կարող եք տիրապետել այդ արվեստին։

Առանց այս արվեստին տիրապետելու բավականին բարդ է մարդկանց հետ շփվելը։

Այս արվեստին տիրապետելով դուք կարող եք հասնել ձեր նպատակներին։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 հետաքրքիր հնարքներ, որոնք գործածելու դեպքում կարող եք հեշտացնել ձեր կյանքը։

Ընտրության տեսիլք ստեղծեք

Ցանկանո՞ւմ եք, որպեսզի ձեր համար ինչ-որ բան անեն։ Սկզբում որևէ բարդ բան խնդրեք։ Դա կարող է նաև հարկավոր չլինել ձեզ։ Բնականաբար մարդը կպատասխանի, որ մեծ սիրով կօգներ, սակայն այն իր ուժերց վեր է։ Եվ սրանից հետո դուք կարող եք շարունակել և ասել, որ եթե ցանկանում է օգնել ապա կարող է անել ձեզ համար այդ պահին իրոք անհրաժեշտը, որն առաջինի հետ համեմատած ավելի հեշտ է։։

Անհամաձայնությունը վերածեք առավելության

Ենթադրենք, որևէ թեմայի ակտիվ քննարկում է ընթանում և դուք համաձայն չեք զրուցակցի տեսակետի եհտ։ Երբեք մի փորձեք ձեր տեսակետը փաթաթել նրա վզին։

Հակիրճ եղեք։ Ասեք․«Այո, ես հասկանում եմ, թե ինչ եք ցանկանում ասել։ Ձեր կարծիքը շատ հետաքրքիր է։ Սակայն իրավիճակին նայեք ուրիշ տեսակետից», որից հետո ասեք այն ամենն՝ ինչ մտածում եք։

Հենվեք ծնողների հեղինակության վրա

Ցանկանո՞ւմ եք, որպեսզի բոլորը լսեն ձեզ։ Ձեզ կօգնի միտքն արտահայտելու այս խորամանկ տարբերակը․ «Գիտեք, իմ ծնողներն այս առիթով միշտ ասում էին, որ ․․․»։

Այս արտահայտությունից հետո ձեզ կլսեն բոլորը։ Իսկ ավանդական հեղինակությունների կողմանկիցներն ընդհանրապես կարող են շարժվել ձեր ասածին համաձայն։

Կապ ստեղծեք

Մենք չենք կարող բոլորին միաժամանակ դուր գալ։ Նաև պարտավոր չենք։ Սակայն երբեմն անհրաժեշտություն է առաջանում հարաբերություններ հաստատել մի մարդու հետ, որի մոտ համակրանք առաջացնելը շատ բարդ է։

Եթե ձեզ մոտ նմանատիպ իրավիճակ է, ապա փորձեք արհեստական կապ ստեղծել։ Իմացեք նրա հոբի մասին, հետաքրքրվեք դրանով և կստեղծվեն ընդհանուր հետաքրքրություններ և թեմաներ շփվելու համար։

Խախտեք լռությունը

Երբեմն լռությունը շատ հաճելի և տեղին է։ Սակայն եթե իրավիճակն այդպիսին չէ, և լռությունը դառնում է անհարմար, ապա անհրաժեշտ է խախտել այն։ Մարդուն հարցրեք իր մասին։ Մարդկանց հաճելի է, երբ հետաքրքրվում են իրենցով։ Անգամ ամենահամեստ և հանգիստ մարդը ինչ-որ բան կպատմի իր մասին։ Եվ այդպես շփում կձևավորվի։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...