Օրական մեկ խնձոր ուտելու 5 պատճառ

Խնձորը դասվում է այն մրգերի ցանկին, որոնք պետք է ամեն օր ուտել:

Խնձորը քաղցր է, թարմացնող և հյութեղ, բացի այդ, այն ունի հսկայական քանակությամբ սննդարար հատկանիշներ:

Այն անհրաժեշտ բաղադրիչների իսկական աղբյուր է:

Բացի այդ, խնձորը նվազեցնում է խոլեստերինը և հրաշալի է,եթե դիետա եք պահում:

naturalhealthcareforyou կայքը ներկայացնում է 5 պատճառ, թե ինչու պետք է օրական մեկ խնձոր ուտեք:

Հագեցվածության զգացողություն է տալիս- Խնձորի շաքարն օրգանիզմ է մուտք գործում դանդաղ և պահպանում է արյան մեջ շաքարի մակարդակը՝ ի տարբերություն քաղցրավենիքների, որոնք անմիջապես բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը: Խնձորը պահպանում է հագեցվածության զգացողությունը, իսկ կալորիականությունը ցածր է:

Նվազեցնում է խոլեստերինը- Խնձորը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը՝ իր մեջ առկա պեկտինի և պոլիֆենոլի մեծ քանակության շնորհիվ: Բացի այդ, խնձորը նվազեցնում է արյունատար անոթներում ճարպերի կուտակման ռիսկը:

Խթանում է շնչուղիների աշխատանքը– Միացյալ Թագավորությունում արված հետազոտությունները ցույց են տվել, որ այն մայրիկների երեխաների մոտ, որոնք հղիության ընթացքում խնձոր են կերել, ասթմայի առաջացման հավանականությունը ցածր է:

Խնձորն ազդում է ուղեղի վրա– խնձորի բաղադրության մեջ մտնող որոշ բաղադրիչներ, որոնք մարդու օրգանիզմում առաջացնում են ացետիլխոլին, կարևոր դեր են կատարում նյարդային կայանների միջև ազդակների հաղորդման համար: Խնձորը դրական է ազդում հիշողության և կենտրոնացման լավացման վրա:

Պայքարում է քաղցկեղի դեմ- իտալացիների կողմից արված հետազոտությունները ցույց են տվել, որ բոլոր նրանք, ովքեր օրական մեկ խնձոր են ուտում, նվազեցնում են քաղցկեղի առաջացման ռիսկը 42%-ով:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...