Սուդանում հայրը կարող է ամուսնանալ իր 15 տարեկան աղջկա հետ ու դա լրիվ օրինական կլինի. ինչո՞ւ

Սուդանն աֆրիկյան այն պետություններից է, որտեղ կանայք, մեղմ ասած, չունեն պաշտպանված իրավունքներ ու կարող են հայտնվել տարբեր չարաշահումների կիզակետում։

Սա գալիս է նրանից, որ երկիրն ունի սոցիալական ծանր պայմաններ, ու հաճախ ընտանիքները կանգնած են լինում մեծ ընտրության առաջ. դստերը արագ ամուսնացնե՞լ, թե՞ ուղղակի շարունակել նրան պահել չունեցած գումարով։ Այստեղ ընդունված է, որ աղջիկը կարող է ամուսնանալ 10 տարեկանից ու այն էլ՝ իրենից մի քանի անգամ մեծ տղամարդու հետ։

Այստեղ վստահ են, որ աղջիկն ինչքան փոքր է, այնքան ավելի պտղաբեր կարող է լինել, ու դրա հետևանքով տղամարդիկ ամեն ինչ անում են, որ ամուսնանան որքան հնարավոր է փոքր աղջկա հետ։ Բացի այդ՝ կնոջ ամուսնությունից հետո նրա ընտանիքին բավական մեծ գումար է տալիս փեսայի ընտանիքը, որով աղջկա ընտանիքը կարող է երկար ժամանակ ապահովել իր գոյությունը։ Սա է պատճառը, որ հաճախ սուդանցիներն ուղղակի շահագրգռված են ամուսնացնել իրենց աղջկան։

Սուդանում հայրը կարող է ամուսնանալ իր 15 տարեկան աղջկա հետ ու դա լրիվ օրինական կլինի. ինչո՞ւ

Ընտանիքում հաճախ լինում են մի քանի զավակներ, որոնց կերակրելը չափազանց դժվար է աղքատ ընտանիքների համար։ Նրանք ամեն ինչ անում են, որ ամուսնացնեն իրենց դստերը, որպեսզի գոնե մեկ «ուտող բերանից» ազատվեն։ Սակայն սա դեռ ամենադաժանը չէ։ Ընդունված է, որ Սուդանի կանայք աշխարհի ամենաշատ բռնության ենթարկվող կանանցից են։

Այստեղ աղջիկները ևս կարող են շահագրգռված լինել ամուսնության մեջ, որովհետև փեսան հարսանիքի ընթացքում հարսին շատ ոսկի է նվիրում։ Հաճախ տանը մեծ խնդիրներ ունեցող աղջիկները ամուսնանում են, վերցնում են իրենց բաժին ոսկին, հետո բաժանվում ամուսնուց ու ապրում այդ ոսկուց ստացված փողերով։

Թերևս ամենասարսափելի ավանդույթն այն է, որ 15 տարեկան աղջիկն արդեն կարող է համարվել «տունը մնացած»։ Սրա հետևանքով աղջկան խայտառակությունից ազատելու համար հայրը որոշում է ամուսնանալ իր դստեր հետ՝ ցույց տալու համար, որ նա ամուսնացել է ի վերջո։ Բացի այդ՝ Սուդանում ուղղակի արգելված են նախաամուսնական սեռական հարաբերությունները, ու եթե աղջիկը սեռական կապի մեջ է մտել որևէ մեկի հետ նախքան ամուսնությունը, հայրը նրա հետ ամուսնանում է ու դարձնում իրեն երկրորդ կին, որ խայտառակությունից խուսափի։

Ընթացքում հայրը կարող է գթասիրտ գտնվել ու բաժանվել աղջկանից՝ թույլ տալով, որ նա ամուսնանա ուրիշի հետ, սակայն հաճախ աղջիկն ամբողջ կյանքում այդպես էլ ապրում է իր ընտանիքի հետ՝ զրկված լինելով որևէ խոսքի իրավունքից։ Պետք է նշենք, որ օրինապահ մարմինները փորձում են ամեն բան անել, որպեսզի սուդանցիները խուսափեն այս տեսակ ավանդույթներից, սակայն այսպիսի ամուսնություններն օրինական են համարվում ու դրանք գնալով ավելի ու ավելի են շատանում։

Загрузка ...