Ինչպիսի ամուսիններ են հորոսկոպի տարբեր նշանների ներկայացուցիչները

Կյանքի ընկերոջ ընտրությունը միշտ էլ լուրջ խնդիր է եղել։

Թեև ժամանակակից կանայք կարող են իրենց թույլ տալ մի քանի անգամ ամուսնանալ, բայց ոչ ոք էլ չի ուզում սխալվել ընտրության հարցում։

Ուստի հարցը, թե ինչպես ընտրել ամուսին, որպեսզի հետո չափսոսաս ընտրությանդ համար, մնում է բաց։

Ու որպեսզի պատասխանն այս հարցին լինի ավելի արժանահավատ, Ձեզ ենք ներկայացնում հորոսկոպի նշանների արական սեռի ներկայացուցիչների առավելություններն ու թերությունները՝ որպես ամուսին։

Ինչպիսի ամուսիններ են հորոսկոպի տարբեր նշանների ներկայացուցիչները

Խոյ. լավ հայր ու լավ սիրեկան

Եթե Խոյն ընտանիքում հանգիստ է և վստահ իր ուժերի վրա, ապա նա կդառնա սիրող, հավատարիմ ամուսին և հայր, պաշտպան ու լավ սիրեկան։ Հատկապես վստահելի են Շան ու Վարազի տարում ծնված Խոյերը։ Այսքանով հանդերձ, Խոյերի կայունությունն ընտանիքում ավելի խոցելի է, քան այլ նշանների ներկայացուցիչներինը։

Խոյերը պարծենկոտ են, սիրում են ճոխացնել իրենց ձեռքբերումները և կարգադրել իրենց զուգընկերոջը։ Եթե կինն ուժեղ է, իմպուլսիվ կամ վատ դաստիարակված, եթե նա իր բնույթով առաջնորդ է, ապա սկսում է հակաճառել ամուսնուն, և արդյունքում ընտանիքում հաճախ կոնֆլիկտներ են ծագում նույնիսկ մանրուքներից։ Թույլ թվեք, որ նա իր միջից դուրս թափի այդ ամենը։ Խոյերի հետ չի կարելի վիճել, որովհետև նրանք չեն լսում ու կարող են նեղացնել, անգամ եթե հետո ափսոսան դրա համար։ Խոյերն արագ են բռնկվում, բայց արագ էլ հանգստանում են։ Խոյերի կանայք պետք է հիշեն, որ իրենցից պահանջվում է պահպանել տակտը, լինել համբերատար և սիրող, որովհետև դրանից է կախված նրանց ընտանեկան կյանքի երջանիկ լինել-չլինելը։

Ցուլ. լավ տեր և հավատարիմ ամուսին

Ամուսնության և ընտանեկան կյանքի հարցում Ցուլեը հաջողակ են։ Նրանք խաղաղասեր են, չեն սիրում գոռգոռոցներ ու վիճաբանություններ, բայց կարող են նաև համառել, կամակորություններ անել մանրուքների վրա ու ծուլանալ։ Միևնույն ժամանակ նրանք համբերատար են, զգույշ և հարմարվող։ Սիրում են ընտանեկան հարմարավետությունը, լավ սնունդը և պատրաստ են իրենց ձեռքերով տունն ու տնամերձ տարածքն ավելի հարմարավետ դարձնել։

Հայր Ցուլերը սովորաբար նուրբ ու ջերմ ծնողներ են, հոգատար են սեփական երեխաների նկատմամբ, թեև կարող են բռնապետական նկրտումներ ցոուցաբերել երեխաների հետ հարաբերություններում։ Նրանք շատ սեփականատեր են կնոջ նկատմամբ, բայց միևնույն ժամանակ կողմնակի հարաբերություններին, սիրավեպերին ու ֆլիրտերին դեմ են, երբ խոսքն իրենց էլ է վերաբերում։ Հարաբերությունների աններդաշնակությունն ու անկայունությունը նրանց մասին չէ։ Ցլերը չեն դավաճանում ու դավաճանությունը չեն ներում։ Նրանք շատ խանդոտ են ու դավաճանվելու դեպքում դժոխքով են անցնում, տրտմում են, բայց երբեք չեն հաշտվում և կարող են դառնալ ալկոհոլիկ, դոնժուան կամ էլ տրվել խորը դեպրեսիային։

Երկվորյակներ

Ահա կենսական մի օրինակ։ Կինը հարցնում է. «Մենք այնքան հրաշալի ժամադրություններ էինք ունենում, մենք այնքան լավ էինք իրար հետ, ինչո՞ւ նա այլևս չկա։ Մենք այնքան հիանալի սեքս ունեինք, ինչո՞ւ նա չի փորձում կրկնել այդ հիանալի գիշերները»… Բանն այն է, որ Երկվորյակների էության մեջ ի ծնե առկա է որոշակի սառնություն, ու նրանց լավ տրամադրության պահերը հաճախ ընկալվում են որպես ուժեղ զգացմունքների առկայություն, ընդ որում՝ նաև Երկվորյակների կողմից։

Երկվորյակները սառնասիրտ են։ Սկզբում նորը ճանաչելու ցանկությունը մղում է նրանց սիրային արկածների, իսկ հետո նրանց քմահաճ բանականությունը սկսում է վերլուծել, համեմատել առավելություններն ու թերությունները, վերլուծել զուգընկերոջ խոսքերը, մտքերն ու գործողությունները։ Ու եթե այդ համեմատության ու վերլուծության արդյունքը նրան ձեռք չի տալիս, նա փոխում է իր թիրախը։ Արդյունքում, երիտասարդ տարիքում նրանք փոփոխական են, իսկ հասուն տարիքում հաճախ ամուսնալուծվում են։

Եթե հասուն տարիքում Երկվորյակը հավաքում է իր իրերը և գնում ուրիշ կնոջ մոտ, ապա կարող է ստեղծվել բավականին հարատև սիրային եռանկյունի։ Բանն այն է, որ եթե նա անգամ որոշել է ամուսնալուծվել, նրան չի բավարարում համբերությունը հարաբերությունները պարզելու ու ամուսնալուծությունը վերջացնելու համար։ Նա գերադասում է պարզապես հեռանալ անգլիական ձևով կամ էլ ստել։ Ուստի, նշանակո՞ւմ է արդյոք, որ Երկվորյակներն անհուսալի ամուսիններ են, որոնց հետ ընդհանրապես չարժի հարաբերություններ սկսել։ Իհարկե ոչ, որովհետև Երկվորյակները, որպես կանոն, պոլիգամ չեն ու ձգտում են հավատարիմ լինել կոնկրետ կնոջ, պարզապես պետք է իմանալ նրանց առանցքային առանձնահատկությունները և հաշվի նստել դրանց հետ։

Խեցգետին. շատ գրավիչ, բայց շատ առեղծվածային տղամարդ

Ինչպես Լուսինն է փոխում իր շրջանները, այնպես էլ այն մարդիկ են փոփոխական, ովքեր ծնվել են այդ երկնային մարմնի նշանի տակ, իսկ նրանց վարքը կախված է հանգամանքներից ու տրամադրությունից։ Խեցգետինները զարգացած կանխազգացում ունեն, կարողանում են երկխոսություն պահել և լավ ընկեր լինել, ինչն, անկասկած, օգնում է գրավել կնոջ սիրտը։ Սակայն կանացի, ռոմանտիկ ու զգայական Խեցգետիններն արտաքուստ հմայքի ու մանկական պարզամտության հետևում թաքցնում են պատվախնդիր ու պահանջների մեջ ագրեսիվ տղամարդու։ Նրանք ստեղծված չեն ամուսնության համար, քանի որ հակված են կողքինին ճնշելու։

Առյուծ. հուսալի պաշտպանություն, երջանկություն ու բարեկեցություն

Առյուծները դրսևորում են իշխանություն, պատվախնդրություն ու հպարտություն։ Նա կատաղում է միայն այն ժամանակ, երբ սոված է կամ էլ ինչ-որ հանդուգն բանի է հավակնում, մի բանի, որն իրենն է, իսկ մնացած ժամանակ Առյուծները հանգիստ են ու բարի։ Առյուծներն Արևի զավակներն են, ու այդ երկնային մարմինը նրանց ուժ, էներգիա ու առողջություն է հաղոորդում։ Նրանց կարգախոսն է. ես նպատակ ունեմ և ես անում եմ։ Նրանց գործելաոճն է. սերունդ տալ և հարստություն, երջանկություն ու զարգացում ապահովել։ Թե՛ Արևը, թե՛ Առյուծները խորհրդանշում են տղամարդկանց վարքագիծը, որն էլ մագնիսի պես դեպի նրանց է ձգում կանանց։

Կույս. կիրառական, հուսալի և մշտական, բայց ոչ բոլորը կգնահատեն դա

Կույսերը սովորաբար ամուսնանում են երկար ընկերություն անելուց հետո, երբ սիրելիին բազմաթիվ փորձությունների են ենթարկում, ինչից հետո մեկընդմիշտ սիրահարվում են ու պահպանում են սերը մինչև կյանքի վերջը։ Կույսերն ամուսնության մեջ պահանջում են կարգապահություն իրենց կանանցից ու երեխաներից։ Ընտանիքում ամեն ինչ իր հստակ տեղն ու ժամն ունի, և ամեն ինչ պետք է կուսական կարգով լինի, բայց արդարության համար պետք է նշել, որ նրանք էլ սրբորեն հետևում են այդ կարգուկանոնին։ Չէ՞ որ այդպիսի տղամարդն ընտրել է Ձեզ, որպեսի ծառայի Ձեզ։ Նրանք հրաշալիորեն ապահովում են իրենց ընտանիքը և մինչև վերջ հավատարիմ են մնում։ Կնոջ դավաճանությունը կարող է հեղափոխել Կույսերին, ու սիրո ծարավը կվերածվի վրեժի ծարավի։ Եթե կինն ուշադիր և ընկերասեր է իր Կույս ամուսնու նկատմամբ, ապա նա հրաշալի կկատարի իր դերն ընտանիքում:

Կշեռք․ հոգեղեն սիրո որոնումներում

Կշեռքները կառավարում են ամուսնությունը։ Կշեռքները լավագույն ամուսիններն են, ովքեր լավ ապահովում են ընտանիքը, փոխըմբռնման մթնոլորտ են ստեղծում և հրաշալի հայրեր են։ Նրանք հաճախ ակնկալում են կնոջ աջակցությունը հաջողության ու նպատակներին հասնելու հարցում։ Կշեռքներն, առավել քան այլ նշանները, կայունության կարիք ունեն ու հազվադեպ են ամուսնալուծվում։

Որոշակի դժգոհություն կնոջ մոտ կարող է առաջացնել այն, որ Կշեռքներն ամուսնության մեջ բավականին շուտ են հոգնում հարաբերությունների ֆիզիկական ասպեկտից՝ ավելի կարևորելով դրա հոգևոր բաղադրիչը, ու հարաբերությունների ռոմանտիկ շրջանից հետո պարբերական ֆիզիակական մտերմությունը սկսում է լարել նրանց։ Սակայն Ձեր ընտանիքում ամեն ինչ կարգին կլինի, եթե Ձեր Կշեռք ամուսնուց մշտապես չպահանջեք կրքոտ սիրեկան լինելը և չխոչընդոտեք նրան ազատորեն զբաղվել հանրային գործունեությամբ ու իր նախասիրություններով։

Եթե անգամ Կշեռքը կողմնակի սիրավեպ ունենա, ապա դա զուտ նրա համար է, որ նրանք չեն կարողանում մերժել, անգամ եթե դա բերում է մեղքի զգացման ու ապաշխարանքի։

Կարիճ․ ամենակրքոտ սիրեկանը

Կարիճներն, այնուամենայնիվ, ամուսնանում են ու դա անելիս ձգտում են ընտրել ինտելեկտուալ առումով համադրելի կնոջ։ Իրենց տունը նրանք պահպանում են ասես ամրոց, ապահովում են ընտանիքն ու օրինակելի հայրեր են լինում, չնայած որ կարող են չափազանց խիստ լինել։ Այսքանով հանդերձ՝ Կարիճները չեն խորշում արտամուսնական կապեր ունենալուց ու կողմնակի սեքսին վերաբերվում են ինչպես ամուսնական հարաբերությունների հետ կապ չունեցող բանի, բայց այսքանով հանդերձ՝ երբեք թույլ չեն տա, որ պատահական սիրային կապերը վտանգեն ընտանիքը, և ամուսնանալուց հետո բացառոււմ են ամուսնալուծվելու հավանականությունը։ Սա Կարիճների էությունն է, ու սեքսը նրանց համար ուժերը վերականգնելու և դրանք ընտանիքի բարօրությանը ծառայեցնելու միջոց է։

Եթե կինը հասկանում է դա, ապա Կարիճը միայն ավելի կգնահատի իր երկրորդ կեսին։ Բացի դրանից, նա հանգիստ կարողանում է իր բոլոր սիրային կապերով հանդերձ՝ մշտապես բավարարել իր կնոջը, այնպես որ ավելի լավ է, որ կինը մտածի, թե ինչպես անի, որ դուր գա իր Կարիճ ամուսնուն։ Տվեք նրան այնքան սեքս, որքան նա է ուզում, բայց առանց շտապելու։ Երիտասարդ տարիքում Կարիճները սիրում են մեղմ լույս, ռոմանտիկ երաժշտություն ու օծանելիքի բուրմունք, իսկ ավելի հասունանալով՝ գերադասում է վառ լույս, հայելիներ ու մաքուր մարմին։

Կարիճի կինը պետք է ամեն ինչում կոկիկ լինի, նվիրված ու հավատարիմ։ Կարիճները սեփականատերեր են, ու հիմք մի՛ տվեք նրանց, որ նրանք կասկածներ ունենան Ձեր մեջ։ Մի՛ վիրավորեք նրանց, որոհետև նրանք դա հիշում են ու վրեժխնդիր կլինեն։ Հիշեք, որ Կարիճները կարող են ունենալ անսպասելի ագրեսիայի բռնկումներ, երբ նա իր բարկությունը կկոտրի Ձեր վրա։ Նման պահերին բուռն մի՛ արձագանքեք։ Հաջողության հետևից վազելը նրան ուժասպառ է անում թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, ուստի նեղանալու փոխարեն նրա համար տաք լոգանք ապահովեք, ու հաջորդ օրը նա կմոռանա բոլոր անախորժությունները և երախտապարտ կլինի։

Աղեղնավոր․ կրակում է աջ ու ձախ

Աղեղնավորները հայտնի են որպես արկածներ, ավանտյուրաներ ու հաճույքներ որոնող կերպարներ, ովքեր, ասես հրդեհ, պատրաստ են այրել ամեն ինչ իրենց շուրջն ու կորել։ Որպես կանոն, Աղեղնավորները որակյալ հանդերձանք են կրում ու իրենց վստահ են պահում։ Նրանք ֆլիրտ են անում բոլորի հետ ու կարող են խոսել ցանկացած թեմայից։ Աղեղնավորն ընտրում է վառ կանանց, ովքեր տարբերվում են. գեղեցկուհի կամ խելացի, լավագույն ուսանողուհի կամ էլ ֆորմալությունները մերժող մեկին, այլ ռասայի ներկայացուցիչ և այլն։ Հիշեք, որ Աղեղնավերները կարող են բուռն հայտնվել ու անսպասելի անհետանալ, որովհետև նրանք սիրում են ոչ այնքան սեքսը, որքան զուգընկերուհիներ փոխելը։

Աղեղնավորներն ամուսնանում են, երբ հանգում են եզրակացության, որ իդեալական զույգ գոյություն չունի, և գերադասում են ինտելեկտուալ շփումը կամ էլ հանդուրժողականությունն ու հարմարավետությունը։ Կինը պետք է նրանց համար թեթև շփման ու բարեկեցության մթնոլորտ ստեղծի։ Կինը պետք է կարողանա բարձրացնել ամուսնու ինքնագնահատականը, ինչպես նաև տնային տնտեսությունը լավ վարել։ Աղեղնավորն ընտանիքում հրաշալի պաշտպան, հայթայթող ու հայր է։ Նա կարող է լինել ռոմանտիկ և շնորհակալ, եթե կա մոտիվացիա։ Պատրաստ եղեք նրան, որ արտամուսնական կապերը նրա մոտ սովորական բան են լինելու։ Երբեմն նա կարող է խոստովանել դավաճանությունների մասին, ու կինը պետք է համաձայնվի նման հարաբերություններին։

Այծեղջյուր․ հուսալի ընկեր

Եթե Դուք ցանկանում եք ամուսնանալ կայուն ու հուսալի մարդու հետ, ապա ընտրեք Այծեղջյուրի։ Նրանք պարզ են, ազնիվ ու հուսալի, ու այդ կայունությունը նրանց գրավիչ է դարձնում։ Այծեղջյուրները դժվարությամբ են սիրահարվում, բայց երբ բանը հասնում է դրան՝ շատ խորն են սիրում, թեև չեն կարողանում արտահայտել իրենց զգացմունքները։ Եթե Այծեղջյուրն ամուսնության առաջարկ է արել, ապա դա ողջ կյանքի համար է, ու քիչ հավանական է, որ նա դավաճանի կամ էլ ցանկանա ամուսնալուծվել։ Այծեղջյուրներին ձգում է տունը, ընտանիքն ու կայունությունը։ Այս տղամարդիկ իրենց հմայքն ու թարմությունը պահպանում են մինչև խորը ծերություն, այնպես որ, նրանց կանայք երբեք չեն ամաչի իրենց ամուսնու հետ ինչ-որ տեղ գնալ։

Ջրհոս․ ազատատենչ ամուսին

Ջրհոսները հավատարիմ ու նվիրված ամուսիններ են։ Այս նշանի ներկայացուցիչներից շատերը միասեր են։ Նրանք կկերակրեն իրենց ընտանիքին, կօգնեն հարազատներին ու միշտ կգտնեն միջոց՝ բավական քանակությամբ փող աշխատելու համար։ Ջրհոսները, որպես կանոն, իրենց ողջ կյանքում աշխատում են իր բարօրություն ընտանիքի։ Ջրհոսը վստահում է կնոջը, չի կառավարում ու չի ստիպում նրան փոխվել։ Վեճերի ժամանակ նա հակված է փոխզիջումների, ու միշտ կարելի է համաձայնության գալ նրա հետ։ Անգամ եթե Ջրհոսը լքում է կնոջը, նա պատրաստ է երկար ժամանակ ընկերական հարաբերություններ պահպանել նրա հետ ու աջակցել։

Այսքանով հանդերձ, Ջրհոսներն առավել հաճախ ամուսնալուծվողներն են։ Նրանց լքում են, որովհետև համարում են էգոիստ և մեղադրում են, որ ուրիշների համար նրանք ավելի շատ են անում, քան յուրայինների։ Նրանք միշտ զբաղված են, ու մտերիմները միշտ չեն տեղյակ, թե ինչով են նրանք զբաղված։ Ջրհոսները հեռանում են, երբ կինը փորձում է նրանց իրենց շրջազգեստին ամրակցել, ու նրանք կարող են դրան նախապատրաստվել երկար ու լուր, բայց մի գեղեցիկ օր պարզապես անհետանալ՝ ոչ մի բառ չասելով։

Ձկներ․ զգացմունքային կերպար ու նվիրված զուգընկեր

Կնոջ նկատմամբ սերը Ձկների կյանքում պակաս կարևոր տեղ չի զբաղեցնում, քան ինքնաիրացումը։ Ձկները վաղ են հասունանում ու պլատոնական սիրահարվածություններ են ունենում ավելի ավագ դասարաններում սովորող աղջկա, ուսուցչուհու, անհասանելի ինչ-որ աղջկա կամ էլ ակնհայտորեն անարժան կյանքով ապրողների հանդեպ՝ հուսալով փրկել նրանց իրենց սիրով։ Սերը նրանց գաղտնագողի է այցելում, աճում է աննկատ, ու հաճախ նրանք վախենում են խոսոտովանել իրենց զգացմունքները և պահում են դրանք գաղտնի։

Հասունանալով տղամարդ Ձկները չեն կորցնում ամենաբարձր հոգևոր մակարդակով սիրելու ունակությունը և մնում են նույն ռոմանտիկները։ Զգացմունքները մոլեգնում են նրանց մեջ ու խելագարեցնում Ձկներին։ Իրենց սիրելիին նրանք համարում են իդեալ, հանդուրժում ու ներում են նրանց բոլոր թերությունները։ Նրանց զգացմունքայնությունը գրգռում է կանանց ու իսկական հաճույք է պարգևում հոգեղեն ու երկրային սիրո բոլոր ձևերում։

Սակայն այս կենդանակերպի ներկայացուցիչների թվում հանդիպում են նաև այնպիսի տղամարդիկ, ովքեր ընդհանրապես չեն սիրում ու գերադասում են սեքսուալ հաճույքների բազմազանությունը։ Սակայն նույնիսկ նրանց դեպքում տեսնում ենք հարգանք ու գնահատանք այն կանանց նկատմամբ, ովքեր մտնում են նրանց հավաքածուի մեջ։ Դե իսկ եթե Ձկները չեն կարողանում որոշում ընդունել, ապա լուռ հեռանում են։ Նրանք նվաճողներ չեն ու չեն փորձի Ձեզ հետ գրավել մրցակցից ու խանդի տեսարաններ էլ չեն սարքի՝ գերադասելով զոհաբերել իրենց հանուն սիրելիի։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...