Համաշխարհային լոգոտիպներ, որոնք գաղտնի իմաստ են կրում. Իսկ դուք գիտեի՞ք դրա մասին

Հանդիսանալով ընկերության դեմքը՝ լոգոտիպը, որպես կանոն, կրում է բրենդի վերաբերյալ ինչ-որ գրաֆիկական ինֆորմացիա (դրա արտադրանքի, ծառայությունների, պատմության մասին), իսկ երբեմն էլ այն թաքնված իմաստ է ունենում, որը նկատելի է ու հայտնի քչերին:

1. Coca-Cola

Համաշխարհային լոգոտիպներ, որոնք գաղտնի իմաստ են կրում. Իսկ դուք գիտեի՞ք դրա մասին

Առաջին հայացքից ոչնչով աչքի չընկնող ու մեզ քաջ ծանոթ ընկերության լոգոտիպն իր անվանման երկրորդ մասում՝ «C» և «l» տառերի արանքում, թաքցնում է Դանիայի դրոշը: Ի դեպ, Coca-Cola-ն այն հազվագյուտ ընկերություններից է, ով իր պատմության մեջ երբեք չի փոխել լոգոտիպը:

2. Hyundai

Համաշխարհային լոգոտիպներ, որոնք գաղտնի իմաստ են կրում. Իսկ դուք գիտեի՞ք դրա մասին

Մարդկանց մեծամասնությունը համոզված է, որ այս մեքենաշինական ընկերության լոգոդիպում դրա անվան առաջին տառն է, սակայն դա այդպես չէ: Իրականում իմպրովիզ արված «H» տառի միջոցով պատկերված են միմյանց ձեռք սեղմող վաճառողն ու հաճախորդը:

3. Pinterest

Համաշխարհային լոգոտիպներ, որոնք գաղտնի իմաստ են կրում. Իսկ դուք գիտեի՞ք դրա մասին

Այս պոպուլյար համացանցային ծառայության հիմնական առանձնահատկությունը նրանում է, որ դրա միջոցով օգտատերերը «փակցնում են» իրենց դուր եկած նկարները: Ուստի դրա անվանման «P» տառը ձևավորված է «կնոպկայի» տեսքով:

4. LG

Համաշխարհային լոգոտիպներ, որոնք գաղտնի իմաստ են կրում. Իսկ դուք գիտեի՞ք դրա մասին

Մինչ ընկերությունում հայտարարում են, որ լոգոտիպը մարդու դեմք է խորհրդանշում, որը հաճախորդի նկատմամբ մարդկային վերաբերմունք է արտահայտում, համացանցի օգատերերն այն նմանեցնում են «Pac-Man» լեգենդար համակարգչային խաղի հայտնի հերոսին:

5. Continental

Համաշխարհային լոգոտիպներ, որոնք գաղտնի իմաստ են կրում. Իսկ դուք գիտեի՞ք դրա մասին

Ավտոդողեր արտադրող ընկերության լոգոտիպի «C» և «o» առաջին տառերը խորհրդանշում են անվադող:

6. Formula 1

Համաշխարհային լոգոտիպներ, որոնք գաղտնի իմաստ են կրում. Իսկ դուք գիտեի՞ք դրա մասին

Այս ֆիրմային լոգոտիպում էլ «F» տառի ու դրոշի արանքում թաքնվել է «1» թիվը:

7. Vaio

Համաշխարհային լոգոտիպներ, որոնք գաղտնի իմաստ են կրում. Իսկ դուք գիտեի՞ք դրա մասին

2014 թվականին Vaio ընկերությունը դադարեց հանդիսանել Sony-ի առանձին բաժին՝ դառնալով JIP ընկերության սեփականությունը: Համակարգիչների արտադրությամբ զբաղվող այս ընկերության լոգոտիպում երևացող ալիքը խորհրդանշում է անալոգային ազդանշանը, իսկ «I» և «Օ» տառերը՝ թվային 1-0 ազդանշանը:

8. Baskin Robbins

Համաշխարհային լոգոտիպներ, որոնք գաղտնի իմաստ են կրում. Իսկ դուք գիտեի՞ք դրա մասին

Աշխարհի խոշորագույն պաղպաղակային սրճարանների ցանցը հայտնի է իր «31» կարգախոսով, որը նշանակում է, որ հաճախորդը կարող է վայելել ընկերության պաղպաղակներն ամսվա ցանկացած օր: 31 թիվը ներկայացված է ընկերության լոգոտիպի «B» և «R» տառերի միջև։

9. Toyota

Համաշխարհային լոգոտիպներ, որոնք գաղտնի իմաստ են կրում. Իսկ դուք գիտեի՞ք դրա մասին

Ընկերության լոգոտիպը խորհրդանշում է ասեղի ծակ, որով թել է անցկացված: Այս կերպ հղում է արվում այն ժամանակներին, երբ ներկայիս խոշորագույն ավտոարտադրող ընկերությունը զբաղվում էր կարի մեքենաների արտադրությամբ: Իսկ եթե ուշադիր նայեք լոգոտիպին, ապա կտեսնեք, որ դրա առանձին էլեմենտներից կարելի է կազմել Toyota բառը:

10. Amazon

Համաշխարհային լոգոտիպներ, որոնք գաղտնի իմաստ են կրում. Իսկ դուք գիտեի՞ք դրա մասին

Այս ընկերության լոգոտիպի ամենևին ոչ ակնառու, բայց պարզ գաղտնիքը կայանում է առեղծվածային սլաքի մեջ, որը միացնում է այբուբենի առաջին ու վերջին տառերը («A» և «Z»): Սա նշանակում է, որ գնորդը կրող է գտնել ամեն ինչ, ինչ հարկավոր է իրեն:

11. Ադիդաս

Համաշխարհային լոգոտիպներ, որոնք գաղտնի իմաստ են կրում. Իսկ դուք գիտեի՞ք դրա մասին

Ադիդասի 3 գծերը լեռներ են խորհրդանշում, ինչը սերտորեն կապված է սպորտի ու մարզիկների հետ:

12. Բիթս

Համաշխարհային լոգոտիպներ, որոնք գաղտնի իմաստ են կրում. Իսկ դուք գիտեի՞ք դրա մասին

Ամերիկական հայտնի աուդիոապրանքների ընկերության լոգոտիպը խորհրդանշում է ականջակալներով մարդու:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...