Ժամանակին ազատվեք հին կահույքից և պատի գորգից․ դրանք ձեր բնակարանը ձանձրալի և հնաոճ են դարձնում

Շատերն են շարունակում կարծել, թե առաջ ամեն բան ավելի որակյալ, հուսալի և լավն էր՝ սկսած սննդից, վերջացրած ավտոմեքենաներով։ Իսկ ժամանակակից բնակարաններում այսօր էլ կարելի է 70-ականների կահույք գտնել։

Հաճախ անգամ երիտասարդ ընտանիքների բնակարաններում կարելի է տեսնել տատիկից հետո մնացած կահույքն ու պատի գորգը։ Իհարկե դրա պատճառները տարբեր կարող են լինել․ ոմանք պարզապես ափսոսում են դեն նետել այն, ինչը դեռ ծառայում է, ոմանց համար դա թանկ հիշատակ է, մյուսները պարզապես հնարավորություն չունեն նորը գնելու։

«Պատ» կահույք

Ժամանակին ազատվեք հին կահույքից և պատի գորգից․ դրանք ձեր բնակարանը ձանձրալի և հնաոճ են դարձնում

Գրեթե կես դար առաջ նման կահույքը վկայում էր ընտանիքի բարեկեցության, տան տերերի ճարպկության ու ձեռներեցության մասին, քանի որ այն ձեռք բերելը շատ դժվար էր։ Այստեղ պահում էին ամեն բան՝ թե հագուստ, թե խմիչքներ, թե սպասք։ Մեր օրերում նման կահույքն արդեն խղճուկ և հնաոճ տեսք է հաղորդում բնակարանին։

Սպասքի պահարան՝ «սերվանտ»

Ժամանակին կահույքի այս իրը տանտիրուհու հպարտությունն էր։ Մեր օրերում այն միայն գցում է տան տեսքը և պահել այն ժամանակակից բնակարանում հաստատ չարժե։

Բազմոց

Ծուռ և շարժվող ոտքերով հին բազմոցները տգեղ են և անհարմար, քանի որ տարիների ընթացքում դրանք կորցրել են իրենց նախնական առաձգականությունն ու փափկությունը։ Ւսկ տեսքի մասին էլ ավելի լավ է լռենք։

Բարակ ոտքերով բազկաթոռ

Ճիշտ է, 50-ականների որոշ մոդելներ այնքան գեղեցիկ են պատրաստված, որ վերանորոգելուց և թարմացնելուց հետո դրանցով կարող եք զարդարել ցանկացած ինտերիեր։ Հիմնականում, սակայն, ճիշտը դրանցից ազատվելն է։

Խոհանոցի կահույք

Ժամանակակից կահույք այն ժամանակ չկար, և զարմանալի չէ, որ տարիների ընթացքում դրանք խոնավությունից ուռչում են, ձևափոխվում, իսկ դռներն էլ կախվում և սարսափլի տեսք հաղորդում արդեն իսկ ոչ թարմ կահույքին։ Այսպիսի կահույքը վերանորոգել պետք չէ, քանի որ այն այլևս երբեք նորմալ տեսք չի ունենա։

Սանհանգույց

Հին ծորակները այսօր էլ շարունակում են մնալ շատ սանհանգույցներում։ Դրանք հաճախ կաթում են, հոսում, իսկ տան տերերն էլ մշտական վախի մեջ են ապրում, որ կջրեն հարևաններին կամ հենց իրենց տունը։

Գորգեր

Ժամանակին ազատվեք հին կահույքից և պատի գորգից․ դրանք ձեր բնակարանը ձանձրալի և հնաոճ են դարձնում

Պատից կախված տատիկի գորգից ավելի լավ է հրաժարվեք։ Այն ոչ միայն ոչ մի օգուտ չի տալիս, փոշի է հավաքում և ծանրացնում օդը, այլև պարզապես տգեղ է և բնակարանին հնաոճ տեսք է հաղորդում։

Ջահեր

Իհարկե, որակյալ ջահերը հիմա էլ կարող են լավ տեսք ունենալ։ Սակայն հիմնականում հնից մնացած ջահերն անորակ պլաստիկից են պատրաստված, որոնք տարիների ընթացքում դեղնել և հնամաշ տեսք են ստացել։ Փոխեք դրանք պարզ, ժամանակակից ջահերով և կզգաք, թե որքան ավելի լուսավոր դարձավ ձեր բնակարանը։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...