Ինչպիսին է եղել Հիսուսն իրականում․ Իտալիայում ներկայացրել են 3D պատճենը՝ օգտագործելով Թուրինյան պատանքը

Թուրինյան պատանքը, որի մեջ փաթաթել են Հիսուս Քրիստոսին խաչից հանելուց հետո, մոտ 2000 տարեկան է։

Այս պատանքը բազմիցս ուսումնասիրվել է գիտնականների կողմից։

Հետազոտողները որոշել են, օգտագործելով նորագույն համակարգչային ծրագրերը, ստանալ Քրիստոսի 3-D պատկերը՝ պատանքի օգնությամբ։ Այս «ածխածնային պատճենով» մի քանի տարի շարունակ զբաղվել է պրոֆեսոր Ջուլիո Ֆանտին՝ Պադուիի համալսարանից, որի հետազոտությունների մասին կպատմենք այսօր։

Ինչպիսին է եղել Հիսուսն իրականում․ Իտալիայում ներկայացրել են 3D պատճենը՝ օգտագործելով Թուրինյան պատանքը

Չափումների մեթոդաբանության վրա մասնագիտանալով՝ նա ստացել է պատանքի մեջ գտնված մարդու ողջ հասակով եռաչափ պատկերը։ 2018 թվականին նա իր գորևծընկերներին ցույց է տվել արդյունքը, վստահեցնելով, որ հիմա հենց այսպիսին պետք է պատկերացնել Հիսուսին և հաշվի առնել դա բոլոր հետագա նկարներում։

Ինչպիսին է եղել Հիսուսն իրականում․ Իտալիայում ներկայացրել են 3D պատճենը՝ օգտագործելով Թուրինյան պատանքը

Ջուլիո Ֆանտիի հետազոտության համաձայն՝ խաչված մարդը արտասովոր գեղեցկություն է ունեցել։ Նա ուժեղ է եղել և բավական բարձրահասակ՝ մոտ 180 սմ, այն դեպքում, երբ այդ ժամանակաշրջանում մարդկանց հասակը միջինում 155 սմ է եղել։

Ինչպիսին է եղել Հիսուսն իրականում․ Իտալիայում ներկայացրել են 3D պատճենը՝ օգտագործելով Թուրինյան պատանքը

Բացի այդ, ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը թույլ է տվել նրա մարմնի վրա 370 վերքերի սպիներ հաշվել, որոնք, ենթադրաբար, մտրակի զարկերի տեղերն են։ Եվ սա միայն այն հատվածում, որը հպվել է կտորի հետ։ Հիմնվելով եռաչափ պատկերի տվյալների վրա՝ գիտնականը նաև պարզել է, որ աջ ուսը դուրս ընկած է եղել, ինչպես նաև վնասված են եղել նյարդերը։

Ինչպիսին է եղել Հիսուսն իրականում․ Իտալիայում ներկայացրել են 3D պատճենը՝ օգտագործելով Թուրինյան պատանքը

Հնարավոր է, որ կգտնվեն ընդդիմախոսներ, որոնք կասկածի տակ կդնեն պրոֆեսորի հետևությունները։ Բայց ամեն դեպքում, պատանքի առկայությունը անգին նյութ է հետազոտողների համար և անվիճելի սրբություն՝ հավատացյալների համար։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...