Ինչպես արագ սպիտակեցնել կրծկալը, որպեսզի այն շողշողա նորի նման

Հաճախ է մեր սպիտակ ներքնազգեստը դեղնում և որքան էլ լվանում ենք, տեսքն այլևս թարմ չի լինում։

Այսօր կպատմենք, թե ինչպես է կարելի լրիվ նոր տեսք հաղորդել կրծկալներին, շապիկներին ու վարտիքներին, որպեսզի նրանք շողշողան այնպես, կարծես երեկ են գնվել։

Ինչպես արագ սպիտակեցնել կրծկալը, որպեսզի այն շողշողա նորի նման

Ինչ է անհրաժեշտ․

  • 2լ գոլ ջուր
  • 2 ճ․գ․ կերակրի աղ
  • 3 ճ․գ․ սոդա
  • 1 ճ․գ․ լվացքի փոշի

Ինչ անել․

Ջրի մեջ լուծեք աղը, սոդան և լվացքի փոշին։ Կրծկալը 15 րոպե թրջեք այդ ջրի մեջ, եթե զգում եք, որ անհրաժեշտություն կա՝ 30 րոպե։ Այնուհետև լվացեք այն ձեռքով։ Լավ ողողեք և չորացրեք։ Չմոռանաք ռետինե ձեռնոցների մասին։

Ինչպես արագ սպիտակեցնել կրծկալը, որպեսզի այն շողշողա նորի նման

Ստանդարտ բաղադրատոմս

  • 6 լ տաք ջուր
  • 6 ճ․գ․ սոդա
  • 2 ճ․գ․ ջրածնի պերօքսիդ
  • 2 ճ․գ անուշադրի սպիրտ

Ինչ անել․

Ինչպես արագ սպիտակեցնել կրծկալը, որպեսզի այն շողշողա նորի նման

Բոլոր բաղադրիչները լուծեք ջրի մեջ և լավ խառնեք։ Ներքնազգեստը երեք ժամով դրեք այս ջրի մեջ։ Այնուհետև լվացեք ձեռքով և չորացրեք։ Չորացրեք լավ օդափոխված տարածքում, հնարավորության դեպքում՝ դրսում։

  • Որպեսզի սպիտակ ներքնազգեստը չկորցնի իր թարմ տեսքը, հիշեք․
  • Մի հագեք այն մուգ հագուստի տակից։
  • Սպիտակը գունավորից առանձին պահեք։
  • Սպասեք, որ դեզոդորը չորանա, նոր հագնվեք։
  • Օգտագործեք միայն սպիտակ հագուստի համար նախատեսված լվացքի փոշիներ։
  • Մի լվացեք տաք ջրում․ դրանից են առաջանում մոխրագույն լաքաները։
  • Ցանկալի է լվանալ ձեռքով և ոչ մեքենայի մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...