Ինչպես է պետք վարվել ավիաաղետի ժամանակ․ օդաչուն կիսվում է խորհուրդներով

Այսօր շատերն են վախենում թռչել ինքնաթիռով։

Սակայն ոչ մի ֆոբիա և նախապաշարմունք չպետք է պղտորեն ձեր թռիչքը։

Ամեն դեպքում, երբեք ավելորդ չէ իմանալ, թե ինչպես է պետք պահել ձեզ ավիաաղետի դեպքում։

Ինչպես է պետք վարվել ավիաաղետի ժամանակ․ օդաչուն կիսվում է խորհուրդներով

Ամերիկացի օդաչու Դեյվ Ինչը կիսվել է խորհուրդներով, որոնք մի օր կարող է փրկեն ձեր կյանքը:

Ինչ անել ավիաաղետի դեպքում

1. Պահեք հեռախոսը

Ինչպես է պետք վարվել ավիաաղետի ժամանակ․ օդաչուն կիսվում է խորհուրդներով

Տեղի ունեցողը տեսանկարելով, դուք հնարավոր է կարևոր դետալներ չնկատեք։ Հավատացեք, կյանքն ավելի թանկ է լայքերից և դիտումներից։ Սմարթֆոնի մասին մոռացեք վթարի դեպքում։

2. Կատարեք անձնակազմի հրամանները

Ինչպես է պետք վարվել ավիաաղետի ժամանակ․ օդաչուն կիսվում է խորհուրդներով

Անգամ եթե ինքնաթիռում քաոս է տիրում, մի անտեսեք բորտուղեկցորդների և օդաչուի հրամանները։ Օդանավի հաջող վայրէջքի դեպքում մի նետվեք դեպի ելքը․ մնացեք ձեր տեղերում և սպասեք ցուցումներին։ Մի փորձեք ինքնուրույն բացել դուռը, եթե նման հրաման չի եղել։

3. Հիշեք վթարային ելքերի դիրքերը

Ինչպես է պետք վարվել ավիաաղետի ժամանակ․ օդաչուն կիսվում է խորհուրդներով

Դա պետք է անել դեռ նախքան թռիչքը։ Դրանցից որոշները կարող է չօգտագործվեն օրինակ ջրի վրա վայրէջք կատարելու դեպքում, դա պետք է հաշվի առնել։ Ամեն դեպքում հաշվեք աթոռների շարքերի թիվը ձեզ ամենամոտը գտնվող վթարային ելքից։ Այդ դեպքում, եթե օդանավը ծխով լցվի, դուք կարող եք շոշափելով գտնել ելքը։

4. Ազատվեք բոլոր ավելորդ բաներից

Ինչպես է պետք վարվել ավիաաղետի ժամանակ․ օդաչուն կիսվում է խորհուրդներով

Գոտիներ, փողկապ, բարձրակրունկ կոշիկներ․ դրանք կարող են ինչ-որ բանի դիպչել և կարող եք ընկնել։ Բացի այդ, դատարկեք գրպանները մանրադրամներից և այլ առարկաներից, ընկնելու դեպքում դրանք կարող են ձեզ վնասել։

5. Պատրաստվեք հրդեհի

Ինչպես է պետք վարվել ավիաաղետի ժամանակ․ օդաչուն կիսվում է խորհուրդներով

Եթե զգում եք, որ հրդեհի վտանգ կա, խոնավ շոր պատրաստեք։ Հրդեհի դեպքում տեղաշարժվեք հնարավորինս կռացած և շնչեք խոնավ շորի միջոցով։

6. Անմիջապես մի փչեք փրկաժիլետը

Ինչպես է պետք վարվել ավիաաղետի ժամանակ․ օդաչուն կիսվում է խորհուրդներով

Այն դեպքում, եթե ինքնաթիռը սկսի ջրով լցվել, դուք կարող եք թակարդն ընկնել։ Նման դեպքերում ավելի լավ է հանեք ժիլետը և բռնվեք դրանից որպես փրկօղակ։

Մնացած դեպքերում ժիլետը պետք է փչել արդեն ելքի մոտ գտնվելով։

Չնայած որ ավիավթարի մեջ ընկնելու հավանականությունը չափազանց փոքր է, այս մասին պետք է իմանան բոլոր ճանապարհորդողները։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...