Ինչի հետ կրել սև զուգագուլպաները գարնանն ու ամռանը

Գարնան գալստյան հետ կանայք և աղջիկներն անցնում են շրջազգեստներին և շորտերին։ Եվ այստեղ առաջ է գալիս բոլորին տանջող հարցը՝ ի՞նչ զուգագուլպա ընտրել։

Այսօր միասին կխոսենք հատկապես սև զուգագուլպաների ընտրության մասին։

1. Առաջին հերթին ուշադրություն է պետք դարձնել սեզոնին։ Ամռանը սև զուգագուլպաներ կրել խորհուրդ չի տրվում, բացառությամբ շատ բարակ, գրեթե թափանցիկ տարբերակների։

Ինչի հետ կրել սև զուգագուլպաները գարնանն ու ամռանը

2. Սև զուգագուլպաները վատ են համադրվում բաց գույնի հագուստի և կոշիկի հետ։ Բացի այդ, ըստ էթիկետի, սև զուգագուլպաները պետք է հագնել միայն փակ քթով կոշիկների հետ։

Ինչի հետ կրել սև զուգագուլպաները գարնանն ու ամռանը

3. Պարզ սև զուգագուլպաները ունիվերսալ են, և դրանք կարելի է կրել դասական ոճի ցանկացած հագուստի հետ։ Եթե հագուստը մուգ գույնի է կամ վառ գույների, ապա առանց մտածելու կարելի է հագնել սև զուգագուլպա, սակայն եթե այն բաց գույների է, ապա սև զուգագուլպան կարող է այնքան էլ տեղին չլինել։

Ինչի հետ կրել սև զուգագուլպաները գարնանն ու ամռանը

4. Ոտքերը ձիգ ցույց տալու էֆեկտ միայն սև անփայլ զուգագուլպաներն ունեն։ Դրանց հետ պետք է նույն գույնի կոշիկ կրել, որպեսզի ոտքն ավելի երկար երևա։

Ինչի հետ կրել սև զուգագուլպաները գարնանն ու ամռանը

5. Եթե սև զուգագուլպաները նկարով են, ապա հագուստի մնացած պարագաների վրա չպետք է շեղող դետալներ լինեն։ Կամ հագուստի նախշը պետք է նման լինի զուգագուլպայի նախշին։

Ինչի հետ կրել սև զուգագուլպաները գարնանն ու ամռանը

6. Ձմեռային հաստ սվիտեր-զգեստները թույլատրվում է կրել սև զուգագուլպաներով, բայց բարակ բաց գույնի զգեստների դեպքում սևն արդեն չի նայվում և անճաշակ է համարվում։

Ինչի հետ կրել սև զուգագուլպաները գարնանն ու ամռանը

7. Ցանցավոր սև զուգագուլպաները ճիշտ է համադրել դասական ոճի կիսաշրջազգեստների հետ, որոնց երկարությունը ծնկից բարձր չէ։ Հակառակ դեպքում ձեր կերպարին վուլգարություն կհաղորդեք։

Ինչի հետ կրել սև զուգագուլպաները գարնանն ու ամռանը

8. Առանձին հիշեցնենք գրասենյակային դրես կոդի մասին։ Շատ ընկերություններում սև զուգագուլպան ընդհանրապես արգելված է։ Թույլատրվում են միայն մարմնագույն զուգագուկպաները՝ ցանկալի է առանց փայլի։

Ինչի հետ կրել սև զուգագուլպաները գարնանն ու ամռանը

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...