Ինչպես պատրաստել փքված և համեղ օլադիներ

Աայսօր օլադիների պատրաստման մի հետաքրքիր բաղադրատոմս ենք ներկայացնում և մի քանի խորհուրդ՝ դրանք ավելի փքված և թեթև ստացվելու համար։

Եվ այսպես, հիշեք․ եթե օլադիները մածունով կամ կեֆիրով եք պատրաստում, այն պետք է սենյակային ջերմաստիճանի լինի, որպեսզի խմորը լավ բարձրանա։

Խմորը պետք է առնվազն 15 րոպե հանգստանա։

Օլադիները պատրաստեք միջին կրակի վրա՝ բերանը փակ։

Հենց որ տեսնեք պղպջակները, շրջեք։

Եվ վերջապես, ամենակարևոր խորամանկությունը․ օլադիները ավելի փքված, խոնավ, ծակոտկեն և համեղ կստացվեն, եթե մի քիչ գազավորված Sprite ավելացնեք խմորին։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 0,5 բաժակ ալյուր
  • 0,5 թ․գ․ փխրեցուցիչ
  • 0,5 թ․գ․ աղ
  • 120 գրամ կարագ
  • 0,5 բաժակ թթվասեր
  • 1 բաժալ Sprite

Պատրաստման եղանակը

1. Խառնեք ալյուրը, փխրեցուցիչն ու աղը։

2. Ավելացրեք հալած կարագը, թթվասերն ու Sprite-ը։

3. Խառնեք բաղադրիչները, որպեսզի ստացվի փափուկ, բայց ոչ կպչուն խմոր, անհրաժեշտության դեպքում ալյուր ավելացրեք։

4. Խմորը դրեք սեղանին, հարթացրեք և բաժակով կտրեք։

5. Տապակեք բուսայուղի մեջ։

Բարի ախորժակ ։)

Загрузка ...