Ընտրեք խոշոր կարտոֆիլ, ցանկալի է, որ այն երկարոտ լինի։ Հիշեցնենք նաև, որ կարտոֆիլը ջեռոցում ամբողջությամբ եփելու համար, երբ պետք է ամբողջական տեսքը պահպանվի, ամենից հարմարը վարդագույն տեսակի կարտոֆիլն է։
Անհրաժեշտ բաղադրիչներ
- Կարտոֆիլ – 4 հատ
- Թթվասեր – 2 ճաշի գդալ
- Բեկոն – 150 գրամ
- Չեդեր (կամ ցանկացած այլ պինդ տեսակի պանիր) – 200 գրամ
- Կանաչ սոխ – կես կապ
- Աղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Կարտոֆիլը խոզանակով լավ լվացեք։ Կեղևը մի մաքրեք։ Երկայնքով մի քանի ոչ շատ խորը կտրվածք արեք։ Ամեն մի կարտոֆիլն առանձին փաթաթեք փայլաթիթեղով և 20 րոպեով դրեք 200 աստիճան տաքացված ջեռոցը։
2. Պատրաստեք միջուկը։ Պանիրը անցկացրեք քերիչի մանր անցքերով։ 1/5 մասն առանձնացրեք, մնացածը խառնեք թթվասերի և մանրացված կանաչ սոխի հետ։ Աղ արեք ըստ ճաշակի։
3. Պատրաստի կարտոֆիլները հանեք փայլաթիթեղի միջից, երկու կողմից կտրեք ծայրերը։ Հատուկ գդալի կամ դանակի օգնությամբ վերևից մի քիչ հանեք միջուկը, ինչպես երևում է տեսանյութում։ Եվ փոսիկների մեջ լցրեք միջուկը։ Բեկոնի երկու շերտով փաթաթեք կարտոֆիլները և ամրացրեք ատամի չոփիկով։
4. Ուղղահայաց շարեք կարտոֆիլները տապակի մեջ և 30 րոպեով դրեք 175 աստիճան տաքացված ջեռոցը։ Դրանից հետո արդեն կարմրած կարտոֆիլների վրա մնացած պանիրը լցրեք և կրկին 15 րոպեով դրեք 175 աստիճան տաքացված ջեռոցը։
Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: