Դաստիարակության 6 գաղտնիք, որոնք հետագայում կօգնեն ձեր երեխաներին հարստանալ

Հոգատար ծնողները երազում են այն մասին, որ իրենց երեխաները հաջողակ, երջանիկ և հարուստ լինեն։

Դրա համար պարտադիր չէ երեխային ստիպել սովորել առավոտից երեկո և տանել բոլոր հնարավոր խմբակներին։

Շատ ավելի կարևոր է մանկուց երեխայի մեջ ֆինանսների և առհասարակ կյանքի նկատմամբ ճիշտ մոտեցումներ սերմանել։

Մի քանի պարզ, բայց արդյունավետ խորհուրդ է առանձնացրել, որոնք կօգնեն ֆինանսական առումով գրագետ և ինքնուրույն երեխաներ մեծացնել։

Երեխային պատասխանատու դարձրեք

Դաստիարակության 6 գաղտնիք, որոնք հետագայում կօգնեն ձեր երեխաներին հարստանալ

Փոխանակ կշտամբեք երեխային ինչ–որ մի սխալի համար, թույլ տվեք, որ նա ինքը ուղղի իրավիճակը։ Եթե նա ափսե է կոտրել, տվեք նրա ձեռքը ավելը, կեղտոտել է հատակը ներկերով՝ ձեռքը տվեք հատակի շորը։ Այսպես դուք երեխային պատասխանատվություն եք սովորեցնում, իսկ դա հաջողության կարևոր բաղկացուցիչներից է։

Սովորեցրեք փող խնայել

Դաստիարակության 6 գաղտնիք, որոնք հետագայում կօգնեն ձեր երեխաներին հարստանալ

Այնպես, ինչպես մեծերն են փող խնայում արձակուրդի, մեքենա գնելու կամ ուսման համար, այդպես էլ պետք է երեխան սովորի փող հավաքել իր կարիքների համար։ Նրա հետ միասին հատուկ խնայատուփեր առանձնացրեք տարբեր նպատակների համար։ Օրինակ մեկում կարելի է փող հավաքել նոր հեծանիվի, մյուսում մայրիկին մարտի 8-ին նվեր առնելու համար։ Այսպես դուք երեխային սովորեցնում եք հաշվել և ճիշտ ծախսել փողերը։

Ներգրավեք երեխային ֆինանսական հարցերում

Ճիշտ է, երեխան չի օգնի ձեզ բնակարան գնել կամ վարկերը մարել։ Նրա հետ քննարկենք խանութում ձեր օրվա գնումների ծախսերը, կամ հանգստյան օրերին քաղաքից դուրս գնալու հետ կապված ծախսերը։ Քննարկեք գները, գնումների անհրաժեշտությունը և հասանելի այլընտրանքները։ Երեխան պետք է նաև իմանա, որ ընտանիքում փողը անվերջ չէ, պետք է սովորի խնայել, որպեսզի հետագայում էլ ճիշտ կարողանա տնօրինել իր բյուջեն։

Բացասական լիցքեր մի հաղորդեք երեխային

Հաճախ կարելի է ծնողներից այսպիսի արտահայտություններ լսել. «դու շատ ծույլ ես», «մեծանաս հավաքարար ես դառնալու», «գլուդ չի աշխատում» և այլն։ Նման «հաճոյախոսություններից» հետո զարմանալի չէ, որ երեխան անինքնավստահ և բարդույթավորված է մեծանում։ Երկրորդ տեղում այսպիսի արտահայտություններն են. «արդար քրտինքով չես հարստանա», «բոլոր հարուստները գողեր են» և այլն։ Բնականաբար, երեխան դժվար թե փորձի հարստանալ հետագայում, եթե նա նախօրոք արդեն գիտի, որ դա անհնար է։
Մոտիվացրեք երեխային, ցույց տալով, որ նա կարող է հասնել իր նպատակներին, եթե համառորեն ձգտի դրանց։

Երեխային ճիշտ գովաբանեք

Դաստիարակության 6 գաղտնիք, որոնք հետագայում կօգնեն ձեր երեխաներին հարստանալ

Գովեք երեխային ոչ միայն իր ձեռքբերումների, այլև գործադրված ջանքերի համար։ Օրինակ, փոխանակ գովելու ստուգողականից ստացած բարձր գնահատականի համար, գովեք նրան ստուգողականին լավ պատրաստվելու համար։ Սա կարևոր է հետագայի համար, չէ որ կյանքում իրավիճակներ են լինում, երբ պետք է երկար աշխատեք առանց տեսանելի արդյունքի։

Թույլ տվեք երեխային ինքնուրույն լինել

Չափազանց շատ խնամքի արժանացող երեխան կարող է անինքնավստահ մեծանալ, քանի որ նրան մշտապես ցույց են տալիս, որ ինքը օգնության կարիք ունի նույնիսկ աննշան գործերում և ի վիճակի չէ ինչ–որ բան ինքնուրույն անել։ Գերխնամք ցուցաբերելով՝ դուք զրկում եք երեխային նոր բաներ փորձելու ցանկությունից և ավելի շատ բանի հասնելու փորձերից։ Միշտ հիշեք. երբեք մի արեք երեխայի համար այն, ինչը նա կարող է ինքնուրույն անել։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...