Խորամանկ հնարքներ, որոնք կօգնեն ազատվել գորգերի վրա առաջացող հետքերից

Գոյություն ունեն մի շարք խորամանկություններ, որոնք կօգնեն ազատվել գորգերի վրա առաջացող հետքերից:

1. Եթե գորգի վրա հետքեր են հայտնվում, դրանք այլ կտորներով մի փորձեք մաքրել: Դա ավելի կվատացնի իրավիճակը, քանի որ կեղտոտված մակերեսն ավելի կմեծանա: Ավելի լավ է սպունգի միջոցով պարզապես թրջել այդ հատվածը:

2. Սափրվելու համար նախատեսված փրփուրը կարող է օգնել բոլոր տեսակի հետքերի դեպքում: Կեղտոտված հատվածին պարզապես մի փոքր փրփուր լցրեք և այդպես թողեք 3 րոպե, ապա թաց սպունգով մաքրեք այդ հատվածը:

Խորամանկ հնարքներ, որոնք կօգնեն ազատվել գորգերի վրա առաջացող հետքերից

3. Մաստակը գորգից հանելու համար կօգնի սովորական սառույցը:

4. Ակնամոմը գորգից հեռացնելու համար վերցրեք սպիտակ սրբիչ: Դրանով ծածկեք կեղտոտված հատվածը և արդուկեք: Մի քանի րոպե անց նույնը կրկնեք արդեն թղթի միջոցով:

5. Ջրածնի օքսիդը ձեզ կօգնի ազատվել արյան հետքերից:

Խորամանկ հնարքներ, որոնք կօգնեն ազատվել գորգերի վրա առաջացող հետքերից

6. Եթե ընտանի կենդանիներն են կեղտոտել գորգը, ապա ձեզ հավանաբար անհրաժեշտ կլինեն քիմիական միջոցներ:

7. Մնացորդները գորգից հեռացնելու համար խոզանակով մաքրեք գորգը: Այդ ընթացքում մնացորդները տեսանելի կդառնան, և դրանք կարող եք հեռացնել փոշեկուլի միջոցով:

Խորամանկ հնարքներ, որոնք կօգնեն ազատվել գորգերի վրա առաջացող հետքերից

8. Եթե գորգը կեղտոտվել է սուրճը թափելու արդյունքում, ապա սրբիչով նախ փորձեք չորացնել: Ապա խառնեք 1 ճաշի գդալ լվացքի հեղուկ, 1 ճաշի գդալ քացախ և 2 բաժակ տաք ջուր:

Այդ միջոցով թրջեք հետքը և թողեք մի քանի րոպե: Դա չորացրեք չոր սրբիչով, և կրկնեք նույնը՝ մինչև հետքը չանհետանա:

Խորամանկ հնարքներ, որոնք կօգնեն ազատվել գորգերի վրա առաջացող հետքերից

9. Հոտերից ազատվելու լավագույն միջոցներից մեկը սոդան է: Գորգի վրա սոդա լցրեք և թողեք ամբողջ գիշեր: Առավոտյան այն փոշեկուլով հեռացրեք:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...