Արագ բիսկվիթ՝ 10 րոպեում

Սիրելի տնտեսուհիներ, այսօր ցանկանում ենք ձեր ուշադրությանը մի արագ բիսկվիթի բաղադրատոմս ներկայացնել, որը պատրաստվում է ընդամենը 10 րոպեում:

Բիսկվիթը շատ օդային և բարձր է ստացվում: Կարող եք մի քիչ դարչին, կամ լիմոնի քերուկ ավելացնել, շատ համեղ է ստացվում:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • Ալյուր — 200 գրամ
  • Շաքարավազ — 200 գրամ
  • Ձու – 4 հատ
  • Ջուր – 4 ճ.գ.
  • Աղացած դարչին – 0,5 թ.գ.

Պատրաստման եղանակը.

1. Ձուն հարեք շաքարավազի հետ, ավելացրեք ալյուրը:

2. Ջուրը տաքացրեք և ավելացրեք խմորին:

3. Ձևամանին յուղ քսեք և լցրեք խմորի կեսը:

4. Վրայից դարչին լցրեք, ապա մնացած կեսը:

5. Ջեռոցը 250 աստիճան տաքացրեք և թխեք բիսկվիթը 5-7 րոպե:

6. Ջեռոցն անջատեք, սպասեք խմորը սառչի, կարող եք ջեռոցի դուռը մի թեթև բաց թողնել:

7. Դարչինի շնորհիվ այս բիսկվիթը հեքիաթային բույր է ունենում:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...