Ահա թե ինչպես եք դուք առանց գիտակցելու թույլ տալիս մարդկանց խլել ձեր էներգիան

Մենք խանդավառությամբ պահպանում ենք մեր որոշ իրեր։ Եթե ինչ-որ մեկը փորձում է տիրանալ մեր սեփականությանը, մենք ոստիկանություն ենք վազում և դիմում ենք գրում, քանի որ գողը պետք է բանտում լինի։ Եվ միևնույն ժամանակ մենք թույլ ենք տալիս մարդկանց խլել մեր այն միակ պաշարը, որը մենք պարզապես չենք կարող վերականգնել՝ մեր ժամանակը։

Մենք շատ քամահրանքով ենք վերաբերվում մեր մտավոր տարածքի պաշտպանությանը, մեր էներգիային և ազատ ժամանակին, բայց իրականում հենց դրանցից է կազմված մեր կյանքը։ Երբ դուք ստիպում եք ձեզ շփվել ինչ-որ մեկի հետ, ում տանել չեք կարողանում, դուք թույլ եք տալիս այդ մարդուն խլել ձեր կյանքը։ Երբ ինչ-որ կարևոր ու օգտակար բան անելու փոխարեն դուք ողջ օրը նստում եք սոցցանցերում, դուք նույնպես հենց դա եք անում։

Եվ հետո դուք անիմաստ ժամանակ եք ծախսում, երբ հազարերորդ անգամ լսում եք ծանոթների միևնույն բողոքները, երբ ժամերով մտածում եք, թե ինչ գրեք Instagram-ում, երբ հերթական շաբաթ երեկոն ծախսում եք անիմաստ հարբելու վրա, քանի որ չգիտեք, թե ուրիշ ինչ կարելի է անել, երբ քնելու փոխարեն կրկին տանջվում եք և մտաբերում այն վեճը, որը տեղի է ունեցել հինգ տարի առաջ, երբ հերթական անիմաստ օրն եք անցկացնում աշխատավայրում, երբ ծախսում ենք ձեր փողը «նորաձև» իրերի վրա, որպեսզի մարդիկ, ում դուք հոգու խորքում ատում եք, ձեզ անհրապույր չհամարեն, երբ ձեր դեմքին «լավ մարդու» դիմակ եք դնում, որովհետև վախենում եք ասել ճշմարտությունը, երբ ձեր գիտակցությունը լցված է ուրիշների կարծիքների ձայներով, որոնք ձեզ տարբեր կողմեր են քաշում և թույլ չեն տալիս շարժվել․․․

Դուք բառի բուն իմաստով թույլ եք տալիս, որ ուրիշները կտոր-կտոր գողանան ձեր կյանքը։ Դուք թույլ եք տալիս, որ նրանք դանդաղ, կաթիլ-կաթիլ քաշեն ձեր էներգիան, այն էներգիան, որը հենց ձեր կյանքի հիմքն է։

Եվ ամենահետաքրքիրն այն է, որ հիմնականում դուք չեք էլ գիտակցում, թե ինչ է տեղի ունենում։

Պետք է պարզաբանել մի պարզ փաստ․ իրականում սահմանափակ է նույնիսկ ոչ թե ժամանակը, այլ էներգիան, որը օրական մեզ տրվում է որոշակի չափով; Այդ էներգիան չի կարող բավականացնել բոլորի և ամեն ինչի համար, այդ պատճառով այն պետք է խելացի ձևով ծախսել։

Երբ դուք անհանգստանում եք և նյարդայնանում եք, թե ինչ են ասում կամ գրում ուրիշները, երբ թույլ եք տալիս, որ ուրիշի կարծիքը ազդի ձեր խոսքերի և գործողությունների վրա, երբ ամբողջովին նվիրվում եք աշխատանքին, որը ձեզ ոչինչ չի տալիս փոխարենը, երբ փորձում եք «արժանանալ» ինչ-որ մեկի սիրուն․․․ Դուք ինքներդ ձեր ձեռքերով փչացնում եք ձեր կյանքը։ Եվ ոչ թե ինչ-որ հատուկ արարքներով, այլ փոքրիկ պահերով, որոնցից յուրաքանչյուրը զրկում է ձեզ ձեր սեփական կյանքի և էներգիայի նկատմամբ իշխանությունից։

Եթե ուզում եք իմանալ, թե որտեղ եք լինելու 5 տարի հետո, նայեք, թե ինչ եք դուք անում ամեն օր։ Եթե ուզում եք իմանալ, թե ինչ եք զգալու հինգ տարի անց, նայեք, թե ինչ եք մտածում հենց հիմա, այս պահին և այստեղ։

Ձեր ժամանակն ու էներգիան ամենաթանկարժեք տարադրամն են։ Ճիշտ ներդրված ժամանակն ավելի մեծ եկամուտ է տալիս, քան ամենալավ դեպոզիտը։ Որքան շատ ժամանակ և էներգիա դուք ծախսեք մտածված, այնքան ավելին կստանաք փոխարենը։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...